Ի՞նչ է Աստված ասում ձեր մասին

Ի՞նչ է Աստված ասում ձեր մասին

«Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվեց մեզ այն Սիրելիով»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 1.6

Աստծո ցանկությունը չէ, որ հուսախաբված և դատապարտված զգանք մեր կյանքում: Նա ցանկանում է, որ գիտակցենք, որ մենք Իր զավակներն ենք և հաճեցնում ենք Իրեն:

Կան շատ ձայներ, որոնք փորձում են ասել, թե ով և ինչ չենք մենք, բայց որքան մոտենում ենք Աստծուն, այնքան ավելի շատ ենք լսում, թե ինչ է Նա ասում մեր ով լինելու մասին. մենք արդար ենք Քրիստոսում, սիրված և հաճելի ենք մեր երկնային Հորը:

Սատանան ասում է, որ մենք չենք կարող ընդունելի լինել Աստծո համար մեր սխալների ու մեղքերի պատճառով, բայց Աստված ասում է, որ մենք ընդունված ենք Սիրելիով այն ամենի պատճառով, ինչ Նրա Որդի Հիսուսն արդեն արել է մեզ համար:

Եթե դուք գործ եք ունեցել կամ ունեք մեղքի զգացումի կամ դատապարտության հետ, հիշե՛ք, որ Աստված երբեք չի հիշեցնում, թե որքան խորն եք ընկել: Նա մշտապես հիշեցնում է, թե որքան վեր կարող եք բարձրանալ: Նա հիշեցնում է, թե որքան եք հաղթահարել, որքան թանկ եք Իր աչքին, և որքան շատ է Նա սիրում ձեզ:


Որքան շատ եք քայլում Աստծո հետ, այնքան ավելի լավ եք մտածում այն անձնավորության մասին, որ Նա ստեղծել է ձեզ լինելու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon