Իմաստությունը հանգիստ սպասելու մեջ է

Իմաստությունը հանգիստ սպասելու մեջ է

«Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր և իր սրտում մտածում էր»: ՂՈՒԿԱՍ 2.19

Մեծ իմաստություն կա այն բանում, երբ հանգիստ խորհում ես այն ամենի շուրջ, ինչ զգում ես, որ Տերն ասել է քեզ, հատկապես, երբ հստակ չգիտես, թե ինչպես է դա լինելու:

Գուցե զգում եք, որ Աստված ինչ-որ բան է խոստացել ձեր երեխաների համար, ուղղորդում է տվել ձեր աշխատանքի վերաբերյալ, պատվիրել է փոփոխություններ կատարել ձեր բնավորության մեջ, ինչ էլ լինի, եթե վստահեք Աստծուն, համբերատար սպասեք և խորհեք Տիրոջ ասածների շուրջ, Նա ցույց կտա, թե ինչպես համագործակցեք Իր ծրագրի հետ:

Մարիամի կյանքում մի շարք զարմանալի բաներ կատարվեցին: Նա Աստծուն սիրող դեռահաս մի աղջիկ էր, երբ Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, որ նա է լինելու Աստծո Որդու մայրը: Բայց անկախ նրանից, թե Մարիամը ինչ կարող էր մտածել կամ զգալ՝ նա վստահեց Աստծուն՝ ասելով. «Թող Քո խոսքի պես լինի ինձ» (Ղուկաս 1.38):

Երբ Աստված ինչ-որ բան է խոսում մեզ հետ, շատ անգամներ մենք պետք է պահենք այն մեր սրտում: Եթե Նա ասում է բաներ, որոնք իրականում չենք հասկանում, որոնք կարծես տրամաբանական չեն, մենք կարող ենք հետևել Մարիամի օրինակին: Մենք կարող ենք մի փոքր ավելի խորհել և ոչ թե վազել ուրիշների մոտ՝ խորհրդի համար: Ուրիշների կասկածանքը կարող է կործանել ձեր հավատքը: Երբեմն լավագույն բանը, որ կարող եք անել, Աստծո խոստումից հանդարտորեն կառչելն է և խնդրելը, որ Իր կատարյալ ժամանակին Նա ավելի հստակեցնի այն:


Երբ Աստված կանչում է ձեզ որևէ բան անելու, Նա նաև տալիս է հավատք՝ այն անելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon