«Երջանիկ (օրհնված, հաջողակ և նախանձելի) է այն մարդը, որ աստվածային իմաստություն է գտնում, և այն մարդը, որ հասկացողություն է ստանում [Աստծո Խոսքից և կյանքի փորձառությունից] …Աստվածային իմաստությունը պատվական է գոհարներից… Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները խաղաղություն են» (ԱՌԱԿԱՑ 3.13-17):
Երբ ուշադրություն ենք դարձնում այն ուղղությանը, որ Աստված ցույց է տալիս, կայացնում ենք իմաստուն որոշումներ, որոնք բերում են պատիվ, բարգավաճում, բավարարվածություն և խաղաղություն: Երբ Դեյվն ու ես աղոթում ենք, որ Աստված խոսի մեզ հետ և ուղղորդի, իմաստություն և ողջամտություն ենք ցուցաբերում և՛ մեծ, և՛ փոքր հարցերում:
Իմաստությունը միշտ կառաջնորդի քեզ դեպի Աստծո լավագույնը: Օրինակ՝ իմաստությունը սովորեցնում է, որ չես կարող պահպանել ընկերությունդ, եթե փորձում ես վերահսկել այն, ինչ կատարվում է քո և ընկերներիդ կյանքում: Դու չես պահպանի ընկերությունդ, եթե վատաբանես ընկերոջդ ետևից:
Ողջամտությունը կուղղորդի քեզ ֆինանսական հարցերում, և դու չես մտնի պարտքերի մեջ, եթե չծախսես ավելի շատ գումար, քան վաստակում ես: Հարկ չկա, որ Սուրբ Հոգին բարձրաձայն ասի, որ մենք չենք կարող ավելի շատ գումար ելքագրել, քան մուտքագրել ենք: Ողջամտությունն ասում է, որ մենք անախորժության մեջ կհայտնվենք, եթե այդպես վարվենք:
Իմաստությունը թույլ չի տա, որ գերնվիրվենք մեր ժամանակի մեջ: Որքան էլ մտահոգված լինենք ինչ-որ բաներ իրականացնելու համար, մենք կարիք ունենք ժամանակ հատկացնելու և սպասելու Աստծուն, որպեսզի խաղաղություն ստանանք այն բանում, թե ինչ պիտի անենք և ինչ պիտի չանենք: Առակաց 31-ում հիշատակված կինը մտածում էր արտեր գնելու մասին, բայց դա չէր անի, եթե նոր պարտականությունը ստիպեր նրան անտեսել ներկա պարտականությունները:
Իմաստությունը մեր ընկերն է: Այն օգնում է, որ չապրենք ափսոսանքով, և կատարենք ընտրություններ, որոնց համար ուրախ կլինենք հետագայում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. իմաստություն և ողջամտություն ցուցաբերի՛ր քո բոլոր որոշումներում: