Տեսե՛ք մարդկանց այնպես, ինչպես Աստված է տեսնում

Տեսե՛ք մարդկանց այնպես, ինչպես Աստված է տեսնում

«Հեռացի՛ր չարից և գործի՛ր բարին. խնդրի՛ր խաղաղություն և նրա ետևից գնա»: ՍԱՂՄՈՍ 34.14

Խաղաղ լինելը մշտապես պետք է առաջնահերթություն լինի մեր կյանքում: Սաղմոս 34.14-ում Դավիթը պատվիրում է, որ ձգտենք և հետևենք խաղաղության: Ահա թե որքան կարևոր է խաղաղությունը:

Հուսախաբությունը և լարվածությունը խաղաղության բնական թշնամիներն են: Շատ անգամներ խաղաղության այս կործանիչների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է վերադասավորել մեր առաջնահերթությունները և բաց թողնել այն բաները, որոնք պտուղ չեն բերում:

Եթե ցանկանում եք ապրել Աստծո խաղաղության մեջ, ընտրություն կատարեք չգերազանցել ձեր սահմանները: Գուցե ձեր կյանքում շատ բաներ կարևոր են, բայց արդյո՞ք բոլորն են բացարձակ անհրաժեշտ: Մի պահ մտածեք այս մասին: Սկսե՛ք նայել ձեր կյանքին, պարզե՛ք այն պարտավորությունները, որոնք այլևս պտուղ չեն բերում, և հեռացրե՛ք ավելորդ բաները: Դուք եք ձեր ժամանակացույցը կազմողը, և դուք եք միակը, ով կարող է փոխել այն:

Շատ կարևոր է, որ չափից շատ պարտավորություններ չստանձնեք: Խնդրե՛ք Աստծուց իմաստություն և հետևեք Նրա առաջնորդությանը այն հարցում, թե ինչի մեջ ներգրավվեք և որտեղ օգտագործեք ձեր եռանդը: Երբ այդպես վարվեք, կտեսնեք, որ Նրա հետ ժամանակը մշտապես առաջնահերթություն է, իսկ մնացած ամեն բան երկրորդական է: Երբ Աստված լինի համար մեկ առաջնահերթությունը ձեր կյանքում, ու երբ փնտրեք Նրա ուղղորդումը ձեր ժամանակն անցկացնելու և եռանդն օգտագործելու հարցում, կապշեք այն խաղաղությունից, որը կլցնի ձեր կյանքը:


Դուք կարող եք վստահ լինել, որ Աստված ձեզ հետ է այն ամենում, ինչին բախվում եք: Նա պարզապես չի տալիս ձեզ խաղաղություն. Նա ձեր խաղաղությո՛ւնն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon