Ինչպես արդյունավետորեն աղոթել

Ինչպես արդյունավետորեն աղոթել

«Եթե Իմ անունով մի բան խնդրեք, Ես կանեմ»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 14.14

Իմ աղոթքի կյանքում ես հասա մի կետի, որտեղ հուսախաբություն ապրեցի, ուստի սկսեցի փնտրել Աստծուն դրա համար: Ես ուզում էի հավաստիանալ, որ իմ աղոթքներն արդյունավետ են: Ուզում էի վստահություն ունենալ, որ երբ աղոթում էի, զորություն էր արձակվում այն իրավիճակում, որի համար աղոթում էի: Անկեղծ ասած, ես չունեի այդ վստահությունը կամ հավաստիացումը:

Սատանան միանշանակ ցանկանում է գողանալ մեր վստահությունն աղոթքի հարցում: Շատերն ունեն նույն հուսախաբությունը, ինչ ես էի զգում: Նրանք աղոթում են, բայց միաժամանակ նրանց հետաքրքիր է, թե արդյո՞ք իրենք ազդեցիկ են: Ի՞նչն է խնդիրը: Ես հավատում եմ, որ մենք սխալմամբ կարծում ենք, որ պետք է կատարյալ լինենք, որպեսզի զորություն ունենանք աղոթքում: Այդ է պատճառը, որ մեզ տրվել է Հիսուսի անունը, որով պետք է աղոթել:

Երբ աղոթում ենք Հիսուսի անունով, Հայր Աստծուն ներկայացնում ենք այն ամենը, ինչ Հիսուսը կա: Փա՛ռք Աստծուն, ես չեմ աղոթում Ջոյսի անունով. եթե աղոթեի, երբեք որևէ բանի չէի հասնի: Սուրբ Հոգին օգնում է մեզ աղոթելու այնպես, ինչպես հարկն է, և Հիսուսի անունը երաշխավորում է մեր պատասխանը: Եղե՛ք համարձակ աղոթքում, որովհետև դուք ունեք անուն, որ վեր է ամեն անունից, և այդ անունը լսելիս յուրաքանչյուր ծունկ պետք է խոնարհվի (տե՛ս Փիլիպ. 2.10)։


Աղոթե՛ք համարձակ՝ սպասելով արդյունքների:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon