«Գնա՛ մրջյունի մոտ…որ իշխան, ոստիկան և տիրող չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը և իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում»: —Առակաց 6.6-8
Աստված Իր զավակներին մեծ երազանքներ է տալիս: Որպեսզի այդ երազանքներն իրականություն դառնան, մենք պետք է զարգանանք և ժամանակ անցկացնենք մարզվելու, Աստծո հետ համագործակցելու մեջ: Այս գործընթացը ներառում է ժամանակ, վճռականություն և քրտնաջան աշխատանք:
Մեր օրերում մենք այնքան ենք սովորել հարմարավետությանը: Մենք օգտագործում ենք ավտոմատ սպասքի լվացման մեքենաներ ափսեները լվալու և ավտոմատ լվացքի մեքենանար՝ հագուստը լվալու և չորացնելու համար: Պարզապես սեղմում ենք կոճակը, ու մեքենան սկսում է աշխատել: Բայց Աստծո արքայության մեջ ոչինչ «ավտոմատ» չէ: Դու չես կարող իրականացնել Նրա ծրագրերն ու նպատակները առանց անհրաժեշտ հմտություններ զարգացնելու:
Առակաց գրքում մենք կարդում ենք մրջյունի մասին: Մրջյուններն իրենց փոքրիկ չափերով ունեն պարզ վճռականություն, ու մենք կարող ենք մեծ դաս քաղել նրանցից. մենք պետք է նույնքան ինքնավար և ինքնակարգապահ լինենք:
Երբ զարգացնես այդպիսի ինքնավարություն և կարգապահություն՝ ապրելու Քրիստոսի համար, կդառնաս այն ամենը, ինչ Աստված ստեղծել է, որ լինես, ինչպես նաև մյուսներին կառաջնորդես դեպի Նա: Այնպես որ շարունակի՛ր առաջ գնալ, աճել վճռականության մեջ և տե՛ս, թե ինչպես են քո երազանքներն իրականություն դառնում:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ուզում եմ լինել այն ամենը, ինչ Դու ստեղծել ես, որ լինեմ, և իրականացնեմ այն երազանքները, որ դրել ես իմ սրտում: Օգնի՛ր ինձ կենտրոնացած մնալու Քեզ վրա և ներդնելու այն ժամանակը, վճռականությունը և տքնաջան աշխատանքը, որոնք անհրաժեշտ են Քրիստոսում աճելու և իրականացնելու այն ծրագրերը, որ ունես ինձ համար: