Մեզ անհրաժեշտ է այն, ինչ Հիսուսն ունի

Մեզ անհրաժեշտ է այն, ինչ Հիսուսն ունի

«Եվ Նրա վրա կհանգչի Տիրոջ Հոգին՝ իմաստության և հանճարի Հոգին, խորհրդի և զորության Հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգին» (ԵՍԱՅԻ 11.2):

Աստված որոնում է մարդկանց, որոնք Իր փառքը կդրսևորեն իրենց կյանքում: Դրանք կլինեն այն մարդիկ, ովքեր կհնազանդվեն Նրան յուրաքանչյուր մանրուքի մեջ: Հնազանդությունը թույլ չի տալիս, որ ապականենք մեր խղճմտանքը, և օգնում է մեզ՝ ապրելու Աստծո փառքի համար:

Մենք գիտենք, որ այսօրվա խոսքը մարգարեություն է Հիսուսի մասին, բայց եթե Հիսուսի Հոգին բնակվում է մեր մեջ և ապրում մեր միջոցով, ապա կարող ենք ունենալ այն, ինչ Նա ունի: Մենք կարող ենք ունենալ իմաստություն, հանճար, խորհուրդ, զորություն և գիտություն:

Խնդիրները վերանում են այս ամենի ներկայությամբ: Հարկ չկա, որ ապրենք խառնաշփոթության մեջ, եթե հնազանդ ենք Հոգու առաջնորդությանը: Տերը կտա խորհուրդ, իմաստություն, հանճար և զորություն, եթե պատվենք և հնազանդվենք Իրեն:

Մարդիկ, որոնք ուզում են ունենալ հանճար, որոնք ուզում են լսել Աստծուց, որոնք ուզում են ունենալ իմաստություն և գիտություն, պետք է ակնածալից երկյուղ և պատկառանք տածեն Աստծո հանդեպ: Ունենալ ակնածալից երկյուղ՝ նշանակում է իմանալ, որ Աստված Աստված է, և որ Նա լրջորեն է տրամադրված: Նա անվանել է մեզ Իր ընկերներ, նույնիսկ՝ Իր որդիներ և դուստրեր, բայց մենք պետք է հարգենք և պատվենք Նրան ակնածալից հնազանդությամբ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այն, ինչ Աստված խնդրում է, որ անես, քո օգտին է, ուստի շտապի՛ր հնազանդվել Նրան այսօր և ամեն օր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon