«Ես նրանց համար եմ աղաչում…» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17.9):
Մենք գիտենք, որ Հիսուսն աղոթում է մեզ համար: Ղուկասի 22.32-ում Նա Պետրոսին ասում է. «Բայց Ես աղաչեցի քեզ համար»: Այսօրվա խոսքում աշակերտների վերաբերյալ Նա ասում է. «Ես նրանց համար եմ աղաչում»: Հովհաննեսի 17.20-ում Նա շարունակում է Իր խոսքը. «Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ», իսկ դա վերաբերում է քեզ և ինձ:
Ի՞նչ է անում բարեխոսը: Բարեխոսն աղոթում է ուրիշների համար՝ կանգնելով այն սահմանագծում, որը գոյություն ունի Աստծո և անհատի միջև: Այդ սահմանագիծը բոլորիս բաժանում է Աստծուց: Այլ կերպ ասած՝ մենք այնքան սուրբ չենք, որքան Նա, բայց Հիսուսը կանգնած է այդ սահմանագծում՝ միացնելով Աստծուն և ինձ կամ Աստծուն և քեզ, որպեսզի կարողանանք հաղորդություն ունենալ Նրա հետ, և Նա կարողանա պատասխանել մեր աղոթքներին: Մի՞թե հրաշալի չէ իմանալ, որ քանի դեռ մեր սրտերն ուղիղ են, և մենք հավատում ենք Հիսուսին, Նա կմիջամտի մեր կյանքին, կուղղի մեզ և հոգ կտանի մեր յուրաքանչյուր անկատար արարքի համար: Ուզում եմ, որ պատկերացնես. Հիսուսը կանգնած է Աստծո գահի առջև և քո անունից աղոթում է քեզ համար: Երբ պատկերացնես դա, կկարողանաս վստահել, որ Իր բարեխոսության միջոցով Նա հոգ է տանում քո թերությունների համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Հիսուսն աղոթո՛ւմ է քեզ համար: