
«Ահա Դու սիրում ես ճշմարտությունը երիկամունքներում և ծածուկ տեղը իմաստություն կսովորեցնես ինձ»: ՍԱՂՄՈՍ 51.6
Աստված ցանկանում է, որ հոգու խորքում ընդունենք ճշմարտությունը, այնուհետև, հարկ եղած դեպքում, խոստովանենք այն ճիշտ մարդու: Երբեմն մենք ենք այն անձնավորությունը, որն ամենից շատ կարիք ունի լսելու ճշմարտությունը:
Երբ մարդիկ այս հարցում դիմում են ինձ, որ օգնեմ, հաճախ նրանց ասում եմ. «Գնացե՛ք և նայե՛ք հայելու մեջ ու ինքներդ ձեզ խոստովանեք խնդիրը»: Ինքդ քեզ հետ ազնիվ լինելը քեզ ազատ է արձակում:
Եթե, օրինակ, ձեր խնդիրն այն է, որ ձեր ծնողները մանուկ հասակում չեն սիրել ձեզ, և դուք դառնացած եք ու զայրացած, մեկընդմիշտ ընդունե՛ք փաստերը՝ որպես իրականություն: Նայե՛ք հայելու մեջ և ասե՛ք. «Իմ ծնողները չեն սիրել ինձ և հավանաբար երբեք էլ չեն սիրի: Բայց Աստված սիրում է ինձ, և դա բավակա՛ն է»:
Դուք չպետք է լինեք այն ծնողներից, որոնք փորձում են կյանքում ստանալ այն, ինչ երբեք չեն ունենա: Եթե մինչև հիմա թույլ եք տվել, որ չսիրված լինելու փաստը խորտակի ձեր կյանքը, այլևս մի՛ շարունակեք դա: Դուք կարող եք անել այն, ինչ Դավիթն արեց: Խոստովանե՛ք ինքներդ ձեզ. «Թեև հայրս ու մայրս թողնեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ» (Սաղմոս 27.10):
Ինչ խնդիր էլ ձեզ անհանգստացնի, դեմառդեմ կանգնե՛ք դրան, մտածե՛ք, թե ում կարող եք այն խոստովանել, այնուհետև հոգու խորքում խոստովանեք ինքներդ ձեզ: