Ինքդ քեզ Աստծո աչքերով տեսնելու հավատք

Ինքդ քեզ Աստծո աչքերով տեսնելու հավատք

« … ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհքիս մեջ է»: — Հովհաննես 4.4

Կյանքում ինչի առջև էլ կանգնես կամ ապագայում ինչ էլ պատահի, Աստված արդեն տվել է քեզ հավատք դրա համար: Միգուցե քեզ չի թվում կամ չես զգում, որ ունես այն, ինչ անհրաժեշտ է տվյալ խնդիրը հաղթահարելու համար, սակայն հավատքն առ Աստված հիմնված չէ մեր հանգամանքների կամ մեր զգացողությունների վրա:

Թշնամին կցանկանար, որ դու հավատայիր, որ կյանքում ոչ մի հնարավորություն չունես, որ դու չափազանց թույլ ես, խեղճ և այլն: Բայց Աստված այլ տեսակետ ունի քո մասին: Աստված նայում է քեզ սիրո աչքերով: Նա տեսնում է, թե ով ես դու Քրիստոսում՝ ինչ կարող ես լինել և ինչ է Նա ներդրել քո մեջ, այլ ոչ թե այն, ինչ դու կամ ուրիշներն են տեսնում:

Աստծո պես քեզ տեսնելը առաջնորդում է քեզ դեպի հաղթանակով լեցուն կյանք:

Բայց դա հավատք է պահանջում: Միայն լսել, որ Աստված սիրում է քեզ ու նայում քեզ՝ որպես Իր զավակի, բավարար չէ, դու պետք է հավատաս դրան: Հավատք է պահանջվում առաջ շարժվելու և կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար: Եվ հավատքը քեզ օգուտ չի տա, եթե չիմանաս ինչպես բաց թողնել այն: Որպեսզի քո հավատքը գործի, դու պետք է բաց թողնես այն:

Մենք բաց ենք թողնում հավատքը մեր խոսքերի, գործերի և, իհարկե, աղոթքի միջոցով: Մենք պետք է գործենք:

Ա Հովհաննեսի 4.4-ը սուրբգրային մի խոսք է, որը քրիստոնյաները շատ են մեջբերում, ու ամեն անգամ, երբ որևէ եկեղեցում կամ համաժողովում բարձրաձայնում եմ այս խոսքը, բոլորը ծափահարում և ուրախանում են: Բայց որքա՞ն մարդ է իրականում հավատում, որ Նա, ով իր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է:

Ճշմարտությունն այն է, որ ավելի մեծ է Նա, ով քո մեջ է, և Նա սիրում է քեզ, այնպես որ բարձրացրո՛ւ այսօր քո հավատքը և տե՛ս քեզ այնպես, ինչպես Աստված է տեսնում: Նշանակություն չունի, թե թշնամին ինչ է ուզում, որ դու տեսնես, կամ ինչպիսին են հանգամանքները: Մեր հավատքը հաղթում է Նրա միջոցով, ով ապրում է մեր մեջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հավատում եմ, որ Դու սիրում ես ինձ և տվել ես ինձ հաղթելու զորություն: Իբրև Քո զավակ՝ ամեն օր ես կգործեմ այն հավատքով, որ Դու տվել ես ինձ՝ վստահելով Քեզ և հաղթահարելով ցանկացած արգելք, որ կհանդիպի իմ ճանապարհին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon