Ինքնակարգապահության գինը

«Հույսով ուրախացե՛ք և ցնծացե՛ք, չարչարանքի ու նեղության մեջ անսասան ու համբերատար եղե՛ք, աղոթքում հարատևեցե՛ք»: Հռոմեացիների 12.12, AMP

Որպես քրիստոնյաներ՝ մեզանից շատերն ունեն այն գաղափարը, որ իրենց կյանքում ամեն բան պետք է կատարյալ լինի, որովհետև իրենք քրիստոնյաներ են: Սակայն Հիսուսը հստակ զգուշացրեց մեզ. «…աշխարհում նեղություն, փորձություններ, տառապանք ու հուսախաբություն կունենաք…» (Հովհաննես 16.33, AMP):

Հիսուսն ասաց, որ մենք առնչվելու ենք աշխարհիկ խնդիրների հետ: Դրանք կյանքի մաս են, որոնց բոլորս բախվելու ենք, երբ մի կողմ դնենք մեր եսասիրական ցանկությունները և հետևենք Նրան:

Պողոս առաքյալը գրում էր. «Այլ (բռնցքամարտիկի պես) իմ մարմինը ճնշում եմ (կոպտորեն վերաբերվում նրա հետ, դժվարությունների միջոցով վարժեցնում կարգապահության) և նվաճում…» (Ա Կորնթացիների 9.27, AMP):

Պողոսն այստեղ խոսում է ինքնակարգապահության մասին: Ինքնակարգապահ լինել նշանակում է հրաժարվել մեղավոր ցանկություններից և Աստծո շնորհքով անել ճիշտը, ինչ գին էլ դա արժենա:

Միշտ չէ, որ դա հեշտ է: «Ես»-ի համար մահանալը կբերի անհրաժեշտ տանջանք, բայց հիշի՛ր. անգամ տառապանքի մեջ կա հույս, որովհետև Քրիստոսը հաղթել է աշխարհին: Եվ ինչպես Պողոսն էր ասում, մենք կարող ենք հույսով ուրախանալ և ցնծալ, չարչարանքի ու նեղության մեջ անսասան ու համբերատար լինել, աղոթքում հարատևել:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես նախապես որոշում եմ կայացնում հաճո լինել Քեզ, անկախ նրանից՝ իմ մարմինը կամենում է դա, թե ոչ: Եթե անգամ հարկ լինի, որ չարչարվեմ Քո կամքը կատարելու համար, ես գիտեմ, որ կա հույս, որովհետև Քո Հոգին իմ մեջ է, և Դու հաղթել ես աշխարհին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon