Ինքնատիրապետումը կիրառելի է բոլոր բնագավառներում

«Եվ ես Հորը կաղաչեմ և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան: Ճշմարտության Հոգին, որին աշխարհս կարող չէ ընդունել…բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի»: —Հովհաննես 14.17

Աստվածաշնչում կան որոշակի ուղերձներ, որոնք վերաբերում են ամեն ինչին. ինքնատիրապետումը դրանցից մեկն է: Կապ չունի, թե ինչպիսի խնդիր ունենք մեր կյանքում, ինքնատիրապետումը դեր է խաղում յուրաքանչյուր բնագավառում: Եթե մենք մեզ կարգապահության չվարժեցնենք, մեր զգացմունքները կիշխեն մեզ, ու մեր կյանքը թշվառ կդառնա:

Ինքնատիրապետում ցուցաբերելը նշանակում է ապրել զսպվածության մեջ: Կյանքում ամեն բան պահանջում է որակյալ որոշումներ ու դրանք իրականացնելու համար անհրաժեշտ կարգապահություն: Մեր խնդիրներից շատերը կարգապահության բացակայության ուղղակի արդյունք են: Ֆինանսական պարտքերը կուտակվում են այն ժամանակ, երբ չենք կարողանում վերահսկել մեր ծախսելու սովորությունները, վատ առողջությունը հետևանք է այն բանի, որ չենք կարողանում վերահսկել մեր ուտելու սովորությունները և այլն:

Եթե դու այնպիսի իրավիճակում ես, որը թվում է չափազանց ճնշող, միգուցե դրանից դուրս գալը բավականաչափ կարգապահություն և ինքնատիրապետում է պահանջում: Բարեբախտաբար, Աստված տվել է մեզ Սուրբ Հոգուն, որ ապրի մեր մեջ և օգնի մեզ:

Եթե դու վերստին ծնված ես, քո ներսում Քրիստոսի Հոգին է, որը պարունակում է ինքնատիրապետման կամ զսպվածության պտուղ: Միգուցե դու չես զարգացրել այն, սակայն իմացի՛ր, որ այն կա: Դու ունես այն, ինչ անհրաժեշտ է: Որոշում կայացրո՛ւ զարգացնել ինքնատիրապետում Սուրբ Հոգու հետ փոխհարաբերության միջոցով:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն, որ տվել ես ինձ կարգապահության և ինքնատիրապետման պտուղ: Քո Հոգու զորությամբ ես կանեմ այն, ինչ Դու ասում ես ինձ անել և չեմ վերահսկվի իմ զգացմունքներով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon