«Եվ ես կտամ քեզ Երկնքի արքայության բանալիները, և այն, որ կապես (հռչակես, որ սխալ է և անօրինական) երկրի վրա, կապված կլինի երկնքում, և այն, որ երկրի վրա արձակես (հռչակես օրինական), արձակված կլինի երկնքում»: ՄԱՏԹԵՈՍ 16.19, AMP
Քանի որ մենք միայն ֆիզիկական արարածներ չենք, այլև՝ հոգևոր, մենք կարող ենք կանգնել ֆիզիկական աշխարհում և ազդել հոգևոր աշխարհի վրա: Սա շատ հստակ արտոնություն է և առավելություն: Մենք կարող ենք մտնել հոգևոր տիրույթ աղոթքի միջոցով և ստեղծել այնպիսի գործողություն, որը փոփոխություն կբերի տվյալ իրավիճակում: «Աստված Հոգի է…» (Հովհաննես 4.24), և յուրաքանչյուր պատասխան, որի կարիքն ունենք տվյալ իրավիճակում, Աստծո մոտ է:
Հիսուսը Պետրոսին ասաց, որ կտա նրան Երկնքի արքայության բանալիները: Բոլոր բանալիները բացում են դռներ, և ես հավատում եմ, որ այդ բանալիները (առնվազն՝ մասամբ) կարող են ներկայացնել տարբեր տեսակի աղոթքներ: Այնուհետև Հիսուսը սովորեցրեց Պետրոսին կապելու և արձակելու զորությունը, որը գործում է նույն հոգևոր սկզբունքով:
Կապելու և արձակելու զորությունը գործածվում է աղոթքում: Երբ դուք և ես աղոթում ենք գերությունից ազատագրվելու համար, ըստ էության, մենք կապում ենք այդ խնդիրը և արձակում պատասխանը: Աղոթքի գործողությունը կապում է չարը և արձակում բարին: