Իսկապես ջերմեռանդ աղոթք

Աստված հասկանում է ձեզ

«…արդարի ազդեցիկ, ջերմեռանդ աղոթքը շատ է օգնում»: ՀԱԿՈԲՈՍ 5.16, NKJV

Եթե դուք հավատացյալ եք, հավանաբար լսել եք հետևյալ ուսմունքը՝ որպեսզի աղոթքը ներգործություն ունենա, այն պետք է ջերմեռանդ լինի: Սակայն, եթե մենք սխալ հասկանանք ջերմեռանդ բառը, գուցե մտածենք, թե նախքան աղոթելը պետք է բուռն հույզեր ունենանք, այլապես, մեր աղոթքներն արդյունավետ չեն լինի:

Տարիներ շարունակ ես այսպես էի հավատում, և հավանաբար դուք նույնպես այսպիսի մոլորության մեջ եք ընկել: Բայց ջերմեռանդ աղոթել՝ նշանակում է աղոթել սրտանց և անկեղծ:
Հիշում եմ, որ ես վայելում էի աղոթքի ժամերը, երբ կարողանում էի զգալ Աստծո ներկայությունը, այնուհետև զարմանում էի, թե ինչն էր սխալ, երբ աղոթքի ժամանակ ոչինչ չէի զգում: Որոշ ժամանակ անց սովորեցի, որ հավատքը հիմնված չէ զգացմունքների կամ հույզերի վրա, այլ՝ սրտում եղած գիտության:

Երբեմն աղոթելիս բուռն հույզեր եմ ունենում: Բայց հաճախ լինում են ժամանակներ, երբ հուզական վերապրումներ չեմ ունենում: Աղոթքի միջոցով մոտենում ենք Աստծուն միայն այն ժամանակ, երբ աղոթում ենք հավատքով՝ անկախ նրանից, թե ինչ ենք զգում տվյալ պահին:


Հավատացե՛ք, որ ձեր անկեղծ, սրտանց աղոթքներն ազդեցիկ են, որովհետև ձեր հավատքն առ Աստված է և հիմնված չէ ջերմեռանդ կամ պերճախոս աղոթք անելու ձեր կարողության վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon