«Որովհետև մենք Նրանով ենք ապրում և շարժվում և կանք…»: —Գործք 17.28
Սերը կյանքի ուժն է: Դա այն է, ինչը մղում է մարդկանց ամեն օր արթնանալու և շարունակելու ապրել: Այն կյանքին նպատակ և իմաստ է տալիս:
Մարդիկ հաճախ իրենց կյանքում այնպիսի ժամանակներ են ունենում, երբ հավատում են, որ իրենք սիրված չեն կամ չկա մեկը, որ իրենց սիրի: Նրանք ձևավորում են այսպիսի մտածելակերպ, որովհետև բավարարվածություն են փնտրում այնպիսի միջոցներով, որոնք սկզբում լավ են թվում, բայց հաճախ թողնում են նրանց վհատված, հուսահատված և ներքուստ դատարկ վիճակում:
Նման բան երբևէ պատահե՞լ է քեզ հետ: Երբևէ փնտրե՞լ ես սեր ու վերջում անբավարարված զգացել: Թո՛ւյլ տուր հարցնել քեզ. «Ինչպիսի՞ սեր ես հետապնդում»:
Միգուցե մտածում ես, թե սեր ես փնտրում, բայց իրականում դու Աստծուն ես փնտրում, որովհետև Նա սեր է: Ցանկացած սեր, որը ձեռք ես բերում Աստծուց անջատ, իրական սեր չէ: Այն քեզ կթողնի անբավարարության զգացումով:
Աստվածաշունչն ասում է, որ մենք Նրանով ենք ապրում, շարժվում և կանք: Դա ինձ ասում է, որ առանց Նրա կյանքը լիարժեք չէ:
Յուրաքանչյուրը սեր է փնտրում, բայց արդյո՞ք Աստծո սերն է փնտրում: Դա միակ սերն է, որ նշանակություն ունի, միակ սերն է, որ հարատև է, և միակ սերն է, որ բավարարություն է բերում:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես չեմ ուզում իմ կյանքն անբավարարված անցկացնել՝ հետամուտ լինելով մի սիրո, որը Քեզանից չէ: Եթե այն չի գտնվում Քո մեջ, ուրեմն իրական սեր չէ, որովհետև Դու ես սերը: Այսօր ես իմ սերը Քո մեջ եմ գտնում: