«Եվ Աստված Դանիելին բարեհաճություն, սրտացավություն և ողորմություն տվեց…»: ԴԱՆԻԵԼ 1.9, AMP
Դանիելի և եբրայեցի տղաների պատմությունը, որոնք բարեհաճություն գտան բաբելոնյան թագավորի առջև, գուցե ծանոթ պատմություն է, բայց մենք չպետք է բաց թողնենք այն դասը, թե ինչու էր Աստծո գերբնական բարեհաճությունը նրանց հետ, երբ նրանք հեռու էին իրենց տներից և ընտանիքներից:
Տիրոջ առջև մեղանչելու պատճառով Հուդայի ժողովուրդը գերի էր տարվել Բաբելոն: Այնտեղ, ամենախոստումնալի հրեաներից մի քանիսին, այդ թվում՝ Դանիելին և նրա երեք ընկերներին, ընտրեցին լինելու բաբելոնյան թագավորի սպասավորները: Եռամյա ուսուցման ժամանակաշրջանում այս երիտասարդները պետք է հետևեին թագավորական սեղանից տրվող ընտիր մսեղենի և գինու սննդակարգին: Սակայն Դանիելն ու ընկերները որոշեցին իրենց չպղծել այս կերակուրով և խնդրեցին, որ իրենց թույլ տրվի հետևել եբրայեցիների սննդակարգին:
Նրանք հրաժարվեցին փոխզիջման գնալ իրենց համոզմունքների հարցում, և ասվում է, որ Տերը Դանիելին «բարեհաճություն, սրտացավություն և ողորմություն» տվեց վերահսկողների առջև: Դանիելը և նրա ընկերները թույլտվություն ստացան հետևելու իրենց սննդակարգին, քանի դեռ այն չէր վնասում նրանց: Անշուշտ, այն ոչ միայն չվնասեց նրանց, այլև ավելի ուժեղ և ավելի առողջ դարձրեց ու թույլ տվեց, որ նրանք ընտրվեն որպես վստահելի խորհրդականներ: