Լավ բաների ակնկալիքով

Լավ բաների ակնկալիքով

«Եվ ձեզ ասացի. «Մի՛ զարհուրեք և մի՛ վախեցեք նրանցից: Ձեր Եհովա Աստված, որ ձեր առջևից գնում է, Նա ձեզ համար կպատերազմի, ինչպես որ Եգիպտոսում ձեր աչքերի առջև ձեզ արեց»»: ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 1.29,30

Արդյո՞ք ուրախ տրամադրությամբ և լավ բաների ակնկալիքով եք նայում ամեն օրվան, թե՞ ամեն առավոտ արթնանում եք՝ զարհուրելով: Մեկը կարող է զարհուրել աշխատանքի գնալուց, մյուսը՝ երթևեկության մեջ մեքենա վարելուց, տունը մաքրելուց կամ դժվար մարդկանց հետ շփվելուց: Զարհուրանքը վախի նուրբ տեսակ է, որ սատանան օգտագործում է մեր ուրախությունը գողանալու համար և թույլ չտալու, որ վայելենք կյանքը: Այն խանգարում է, որ քայլենք Աստծո կամքի մեջ և հետևենք Նրա ծրագրերին՝ Նրա օրհնությունները ստանալու համար:

Զարհուրանքը նախահարձակ կերպով հետապնդում է մեզ, և հնարավոր չէ պասիվորեն հաղթել դրան: Բացասական զգացմունքներն ու մտքերը կգողանան ձեր ուրախությունն ու խաղաղությունը: Բայց դուք կարող եք վստահել, որ Աստված կօգնի ձեզ ամեն բանում: Երբ Նա ձեզ շնորհք է տալիս, այն, ինչից զարհուրում էիք, պարզվում է, որ այդքան էլ սարսափելի չէ: Մենք կարող ենք ընտրել հավատալ, որ Հիսուսը գնում է մեր առջևից և ճանապարհ է հարթում մեզ համար: Երբ ինչ-որ ծրագիր դժվար կամ տհաճ է թվում, մի՛ զարհուրեք: Եթե, այնուամենայնիվ, որոշեք իրականացնել այդ ծրագիրը, նաև կվայելեք այն:

Որպես քրիստոնյաներ՝ մենք կարող ենք գտնել ուրախություն նույնիսկ տհաճ հանգամանքներում, որովհետև Աստծո ներկայությունը մեզ հետ է: Մենք կարող ենք Նրա հետ վայելել մեր կյանքը անբարենպաստ և դժվար իրավիճակներում: Մեր ուրախությունը գալիս է Նրանից, Ով մեր ներսում է, ոչ թե այն ամենից, ինչը մեր շուրջն է:


Եթե ճիշտ դիրքորոշում ունենանք, կկարողանանք վայելել այն ամենը, ինչ անում ենք կյանքում: Որտեղ Աստված առաջնորդում է, այնտեղ Նա մատակարարում է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon