Լեզուների պարգև

Լեզուների պարգև

« Որովհետև մեկին Հոգուց տրված է… այլ և այլ լեզուներ…» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.8,10):

Քրիստոսի մարմնի որոշ մասեր թերևս ավելի շատ են հայտնի Հոգու պարգևներով գործելու մեջ, քան նրանք, որոնց հոգևոր կյանքն այլ նախապատմություն ունի: Որոշ եկեղեցական խմբեր կանոնավոր սովորեցնում են Հոգու մկրտության և պարգևների մասին ու հաճախ տեսնում դրանց դրսևորումը, մինչդեռ կան այնպիսիք, որոնք չեն սովորեցնում պարգևների մասին կամ, նույնիսկ, չեն հավատում, որ դրանք այսօր հասանելի են քրիստոնյաներին: Այս պարգևները Սուրբ գրքի մի մասն են և պետք է ուսումնասիրվեն ու հետապնդվեն Քրիստոսում բոլոր հավատացյալների կողմից:

Լեզուներով խոսել՝ նշանակում է խոսել հոգևոր լեզվով, որը հասկանում է Աստված, բայց խոսողը և մյուսները կարող են չհասկանալ: Այն օգտակար է անձնական աղոթքի և Աստծո հետ հաղորդակցման համար և բարերար ազդեցություն ունի ընդհանուր հավաքույթների ժամանակ, սակայն պետք է ուղեկցվի թարգմանության հոգևոր պարգևով (տե՛ս Ա Կորնթացիների 14.2, 27,28):

Հոգու պարգևների անտեսումը կարող է փակել պարգևների շվայտության և չարաշահման դուռը, երևույթներ, որոնք երբեմն տեղի են ունենում, բայց նաև փակում է անթիվ օրհնությունների դուռը, որոնց կարիքը մարդիկ հուսահատորեն ունեն կյանքում:

Ինչպես Պողոսն ասաց Ա Կորնթացիների 14.18-ում, ես նույնպես ուրախ եմ, որ խոսում եմ լեզուներով, և գոհանում եմ Աստծուց այս պարգևի համար: Ես լեզուներով շատ եմ խոսում, որովհետև դա զորացնում է ինձ հոգևորապես, խորացնում է իմ մտերմությունն Աստծո հետ և կարողություն տալիս ավելի հստակ լսելու Նրա ձայնը:

Անշուշտ, Պողոսը խոսում էր լեզուներով: 120 աշակերտները, որոնք Պենտեկոստեի օրը լցվեցին Սուրբ Հոգով, խոսում էին այլ լեզուներով: Ինչպես արձանագրված է Գործք առաքելոցում, լեզուներով էին խոսում նաև մյուս հավատացյալները, որոնք ընդունեցին Սուրբ Հոգու մկրտությունը: Ինչո՞ւ դու և ես չպիտի գործենք Հոգու այս պարգևով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. բա՛ց եղիր Սուրբ Հոգու պարգևների համար և երբեք մի՛ եղիր նեղմիտ նոր բաներ սովորելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon