Լռությո՛ւն, խնդրում եմ

Լռությո՛ւն, խնդրում եմ

«Գցի՛ր Տիրոջ վրա քո գործերը, և կհաստատվեն քո խորհուրդները» (ԱՌԱԿԱՑ 16.3):

Երբ խնդրում ենք Աստծուց, Նա միջամտում է մեր կյանքին: Երբ հրաժարվում ենք մեր ճանապարհներից և դադարեցնում ինքնուրույն գործելու փորձերը, Նա ղեկավարությունն Իր ձեռքն է վերցնում: Ե՞րբ է Աստված իրականում անմիջականորեն և զորավոր կերպով խոսում մեզ հետ. երբ դադարում ենք խոսելուց և սկսում ենք լսել: Մեր խնդիրներն ինքնուրույն լուծելու, դրանց համար անհանգստանալու և տանջվելու փոխարեն՝ պիտի լուռ լսենք, թե ինչ է Աստված ասում:

Այսօրվա խոսքում նշվում է «գործեր» բառը: Շատ հաճախ մեր գործերը՝ մեր մտքում կատարվող բաներն են. մեր դատողությունները, վերլուծությունները և փորձերը՝ պարզելու, թե ինչ է կատարվում, կամ ինչ պիտի անենք: Աստված ասում է, որ եթե մեր գործերը հանձնենք Իրեն, կհաստատվեն մեր խորհուրդները: Այլ կերպ՝ եթե կարողանանք հանդարտեցնել մեր մտքերը, մենք կլինենք սթափ, և Աստված կտա մեզ գաղափարներ ու կխոսի մեզ հետ նոր ռազմավարությունների և ուղղությունների մասին:

Մի անգամ ես վրդովված էի և անհանգստանում էի մի խնդրի համար, որի լուծումը չէի կարողանում գտնել: Ի վերջո լռեցի և Աստծուն հարցրի, թե ինչ պիտի անեմ: Նա պարզ պատասխան տվեց. «Արա՛ այն, ինչ կասեիր անել այն մարդուն, ով խորհրդի համար կդիմեր քեզ նման իրավիճակում»: Ես իսկույն հասկացա, թե ինչ պիտի անեմ, և վերագտա իմ խաղաղությունը. Աստված մեզ համար ունի պատասխաններ, եթե պարզապես լռենք և լսենք:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. միտքդ հանդա՛րտ պահիր և լռի՛ր, որպեսզի Աստված կարողանա խոսել քեզ հետ և հաստատել քո խորհուրդները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon