Լսի՛ր հոգով

Լսի՛ր հոգով

«Քամին որտեղ ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում. այսպես է ամեն Հոգուց ծնվածը» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 3.8):

Երբ վերստին ծնվում ենք, մեր հոգին կենդանանում է, և մենք զգայուն ենք դառնում Աստծո ձայնի հանդեպ: Մենք լսում ենք Նրա շշնջոցը, թեև չենք կարող ասել, թե որտեղից է գալիս: Նա խոսում է քնքշորեն՝ մեղմ, բարակ ձայնով հանդիմանելով, ուղղելով և ուղղորդելով մեզ:

Մարդկանց հետ մենք հաղորդակցվում ենք խոսքի, դեմքի արտահայտության, ժեստերի և մարմնի լեզվի միջոցով, սակայն Աստծո հետ հաղորդակցումը կատարվում է հոգով:

Աստված խոսում է մեր հոգու հետ ուղիղ հաղորդակցման, ներըմբռնման, այլ կերպ՝ ինտուիցիայի (խորաթափանցության անբացատրելի զգացում), խղճմտանքի (ճիշտ ու սխալի վերաբերյալ մեր հիմնական համոզմունքները) և խաղաղության միջոցով: Մեր հոգին կարող է իմանալ բաներ, որոնք մեր միտքը չի կարող հասկանալ և ըմբռնել:

Օրինակ, երբ զգայուն ենք Աստծո ձայնի հանդեպ, կարող ենք նայել արտաքուստ ճիշտ թվացող իրավիճակին, բայց ներքուստ հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ: Հոգու մեջ այդ «ստուգումը» նախատեսված է ետ պահելու մեզ այն մարդկանցից, որոնց չպետք է հարենք, կամ այն բաներից, որոնց մեջ չպետք է մասնակցություն ունենանք:

Ուշադրություն դարձրու, թե ինչ ես զգում քո սրտում և հոգում, որովհետև այդտեղ է, որ Աստված քաջալերանքի, մխիթարության և զգուշացման խոսքեր է ասում:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ուշադրություն դարձրու հոգու «ստուգումներին»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon