Լցված Սուրբ Հոգով

Լցված Սուրբ Հոգով

«Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից»: ՂՈՒԿԱՍ 11.13

Բոլորս կարիք ունենք մշտապես լցվելու Սուրբ Հոգով: Որպես հավատացյալներ Քրիստոսում՝ մենք ունենք Սուրբ Հոգուն, բայց թերևս ամբողջովին չենք հանձնվել Նրան՝ Նրա գործածության համար: Այդպիսին էր իմ վիճակը տարիներ շարունակ, մինչև որ հասա ճգնաժամային մի կետի, երբ այլևս չէի կամենում օրեցօր կաղալ՝ առանց որևէ իրական հաղթանակի:

Ես խնդրում էի, որ Աստված «ինչ-որ բան» աներ, և բաց էի Նրա ցանկացած ծրագրի համար: Ես նույնիսկ չգիտեի, թե ինչի կարիք ունեի, բայց Աստված գիտեր: Նա մշտապես հավատարիմ է հանդիպելու մեզ ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում ենք, և օգնելու, որ հասնենք այնտեղ, որտեղ պետք է լինենք:

Ես Աստծո Հոգով լցվելու կարիք ունեի, և Նրա շնորհքով ու ողորմությամբ իմ կարիքը բավարարվեց: Ես շարունակում եմ խնդրել Աստծուց մշտապես լցնել ինձ Իր ներկայությամբ և զորությամբ ու կարողություն տալ լինելու այն, ինչ Նա ցանկանում է, որ լինեմ: Մենք Սուրբ Հոգու զորության կարիքն ունենք, որպեսզի կատարենք Աստծո կամքը: Երբեք մի՛ հուսացեք ինքներդ ձեզ, առանց Նրա ոչինչ չեք կարող անել (տե՛ս Հովհ. 15.5):

Խնդրե՛ք Աստծո Հոգու լեցունությունն ամեն օր, և դուք հրաշալի մտերմություն կվայելեք Աստծո հետ: Երբ Սուրբ Հոգին իջնում է ձեզ վրա, այդ ժամանակ եք ստանում զորություն՝ լինելու Նրա վկան: Դուք կփոխվեք զարմանալի ձևով, երբ վստահեք Աստծո զորությանը, որը կլցնի ձեզ կարողությամբ և ուժով:


Խնդրե՛ք և ընդունե՛ք Սուրբ Հոգու զորությունը ձեր կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon