Խաղաղություն պահպանելու 6 եղանակ

«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»: — Փիլիպեցիների 4.7

Աստծո խաղաղության մեջ ապրելն էական է կյանքը վայելելու համար: Ես հավատում եմ, որ կյանքում խաղաղ ապրելու բանալիներից մեկը ամեն օր խաղաղության ուղղությամբ փոքր քայլեր կատարելն է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարող ես օգտագործել ավելի խաղաղ ապրելակերպ վարելու համար:

Ընտրողական եղի՛ր ժամանակդ անցկացնելու հարցում: Միգուցե դու փորձում ես չափից շատ բաներ անել և արդյունքում դրանցից ոչ մեկն էլ լավ չես անում: Շտապողականությունը մարմնի թելադրանքն է, որը փորձում է անել ավելի, քան Սուրբ Հոգին առաջնորդում է քեզ անելու: Առաջնորդվի՛ր Սուրբ Հոգով:

  1. Պատրա՛ստ եղիր սիրալիր կերպով ասելու «ոչ»: Երբեմն անհարմար զգալով ասելու «ոչ»՝ ստանձնում ենք բաներ, որոնք չպետք է ստանձնեինք: Խնդրի՛ր Աստծուն օգնել քեզ ասելու ոչ, երբ դրա կարիքը կա:
  2. Հակառակվի՛ր հետաձգման ոգուն: Աստծո Խոսքը մեզ ասում է վարժվել ինքնակարգապահությանը: Արա՛ այն, ինչ գիտես, որ պիտի անես հիմա, որպեսզի կարողանաս լիովին վայելել քո հանգստի ժամանակը:
  3. Վերացրո՛ւ հիմնական շեղող բաները: Եթե գիտես, որ հակված ես որոշակի շեղող բաների, օրինակ, հեռուստացույց դիտելու, քեզ համար ուղենիշեր դիր:
  4. Հաստատի՛ր համապատասխան սահմաններ ընդհատումների համար: Կյանքը լի է ընդհատումներով, սակայն դու կարող ես սովորել սահմաններ դնել, ինչը կօգնի քեզ կառավարելու դրանք առողջ եղանակով, օրինակ, պլանավորել ժամանակը, երբ «սահմաններից դուրս» ես լինում:
  5. Փոփոխի՛ր կյանքդ: Խնդրի՛ր Աստծուն ցույց տալ ոչ ստանդարտ եղանակներ ժամանակը և անհանգստությունը խնայելու համար: Օրինակ, երբ ես ժամանակ չունեմ ափսեները լվալու, օգտագործում եմ թղթյա ափսեներ:

Կարևորը խաղաղությունը առաջնահերթություն դարձնելն է, այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելը, և թող Աստված ամեն օր առաջնորդի քեզ Իր կատարյալ խաղաղության մեջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, առաջնորդիր ինձ Քո խաղաղության մեջ, որը վեր է ամեն հասկացողությունից:  Ցո՛ւյց տուր ինձ այն ամենօրյա քայլերը, որոնք ես կարող եմ ձեռնարկել ինձ համար հատկացված Քո խաղաղության մեջ ապրելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon