
«Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար»: Ա ՊԵՏՐՈՍ 5.7
Հրաշալի է վերապրել այն խաղաղությունը, որը վեր է ամեն հասկացողությունից (տե՛ս Փիլիպ. 4.7): Համաձայն բոլոր հանգամանքների՝ դուք պետք է վրդովվեիք, խուճապի մատնվեիք, տանջվեիք և անհանգստանայիք, սակայն ունեք անբացատրելի խաղաղություն: Աշխարհը ծարավ է այսպիսի խաղաղության: Այն հնարավոր չէ գնել. այն չի վաճառվում: Այն ձրի պարգև է Աստծուց, որը գալիս է Նրա հետ խորը մտերմությունից և հանգեցնում է աննկարագրելի ուրախության:
Խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ ձեր բեռը տալիս եք Տիրոջը. երբ ձեր հոգսը գցում եք Նրա վրա: Որքան շուտ սա անեք, այնքան լավ ձեզ համար: Հանձնե՛ք ձեր խնդիրներն Աստծուն այն պահին, երբ դրանք առաջանում են: Երբևէ մի՛ փորձեք ինքնուրույն լուծել: Որքան երկար սպասեք, այնքան ավելի դժվար կլինի ազատվել անհանգստությունից և մտահոգությունից:
Քանի որ Աստված խոստացել է, որ միշտ կլինի մեզ հետ, մենք կարող ենք ունենալ անհավանական խաղաղություն և ուրախություն… նույնիսկ՝ նեղության մեջ: Միայն Նա՛ կարող է պարգևել մեզ դա: Ահա թե ինչ է նշանակում ունենալ խաղաղություն, որ վեր է ամեն հասկացողությունից: