«Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի Խոսքը Աբրամին եղավ՝ ասելով. «Մի՛ վախեցի՛ր, Աբրա՛մ, Ես եմ քո Վահանը, քո առատ փոխհատուցումը, և քո վարձքը խի՜ստ շատ կլինի»: ԾՆՆԴՈՑ 15.1
Ծննդոց 12.1-ում Աստված Աբրամին անհավանական պատվեր տվեց: Բառացիորեն Նա ասաց. «Հավաքվի՛ր և թո՛ղ նրանց, ում ճանաչում ես, նաև ամեն հարմարավետություն, ու գնա՛ այնտեղ, որ Ես քեզ ցույց կտամ»:
Եթե Աբրամը ծնկի իջներ կասկածի և անորոշության առջև, պատմությունն այլ վախճան կունենար: Նա երբեք չէր վերապրի Աստծուն՝ որպես իր Վահանի, իր խոշոր փոխհատուցման, և նա երբեք չէր ստանա իր խիստ մեծ վարձքը:
Նույն կերպով, եթե Հեսուն չհաղթահարեր իր վախը և հնազանդ չլիներ Աստծո պատվիրանին՝ առաջնորդելու ժողովրդին Խոստմունքի երկիր, ո՛չ նա, ո՛չ էլ իսրայելցիները երբեք չէին վայելի այն ամենը, ինչ Աստված ծրագրել և պատրաստել էր նրանց համար:
Աստծո Խոսքի մեջ կա զորություն, որը զինում է մեզ, որպեսզի դադարենք զարհուրելի անորոշության մեջ ծնկի գալուց: Մենք կարող ենք անել այն, ինչ Աստված ցանկանում է, որ անենք, նույնիսկ եթե ստիպված ենք անել դա վախենալով: Երբ վախենում ենք որևէ խոչընդոտից, մենք կարող ենք ասել. «Տե՛ր, զորացրո՛ւ ինձ: Սա այն է, ինչ Դու ասել ես, որ անեմ, և Քո օգնությամբ ես անելու եմ դա, որովհետև դա Քո հայտնված կամքն է ինձ համար: Ես վճռել եմ, որ իմ կյանքը կառավարելու է ոչ թե վախը, այլ Քո Խոսքը»: