
«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ. որոնե՛ք և կգտնեք. դուռը թակե՛ք, և կբացվի ձեզ համար» (ՄԱՏԹԵՈՍ 7.7):
Հիսուսն ասաց, որ խնդրենք, որոնենք և թակենք: Եթե ոչ ոք չթակի, ոչ մի դուռ չի բացվի: Եթե ոչ ոք չորոնի, ոչ ոք չի գտնի: Եթե ոչ ոք չխնդրի, ոչ ոք չի ստանա:
Ստանալու համար՝ պետք է խնդրենք, այդ պատճառով մեր աղաչանքները շատ կարևոր են: Աստծուն խնդրանքներ ներկայացնելիս՝ մենք ուզում ենք հետևել, որ մեր աղաչանքները չգերակշռեն փառաբանությանն ու գոհությանը, որովհետև նախ պետք է գոհանանք այն ամենի համար, ինչ ունենք, ապա խնդրենք ավելին: Հիշենք, որ Փիլիպեցիների 4.6-ում մեզ պատվիրվում է. «Ոչինչ հոգս մի՛ արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»: Երբ մեր խնդրանքները հավասարակշռության մեջ են փառաբանության և գոհության հետ, մեր աղոթքները և աղաչանքները հզոր և հուզումնալից են դառնում: Հրաշալի է, երբ Աստծուց ինչ-որ բան ես խնդրում, հավատում ես, որ Նա կանի դա, ապա հետևում ես, թե ինչպես է իրականություն դարձնում դա քո կյանքում: Հնարավոր է՝ մեր սրտում իմանանք, որ ստացել ենք պատասխանը, և այլևս կարիք չլինի Աստծուն հիշեցնելու մեր խնդրանքի մասին, հնարավոր է նաև՝ զգանք, որ պետք է համառորեն աղոթենք. ամեն դեպքում, մենք կարող ենք համոզված լինել, որ Աստված սիրում է տալ. Նա սիրում է պատասխանել մեր աղոթքներին Իր իմաստությամբ, Իր ժամանակին և Իր ձևով: Այնպես որ, մի՛ վարանիր խնդրել, որոնել և թակել:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբեք թույլ մի՛ տուր, որ աղաչանքները գերակշռեն փառաբանությանն ու գոհությանը: