Խոսի՛ր ճշմարտությունը քո մասին

«Որովհետև քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես»: —Մատթեոս 12.37

Երբեք մի՛ ասա կամ մի՛ մտածիր բացասական բաներ ինքդ քո մասին, օրինակ, «Ես երբեք ոչինչ ճիշտ չեմ անում: Ես երբեք չեմ փոխվի: Ես տգեղ եմ: Ես սարսափելի տեսք ունեմ: Ես հիմարի մեկն եմ: Ո՞վ երբևէ ինձ կսիրի»: Մատթեոսի 12.37-ն ասում է. «… քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես»:

Առակաց 23.7-ն (KJV) ասում է. «Ինչպես իր սրտում մտածում է, այդպես էլ կա…»: Այլ խոսքով՝ ինչպես խոսում և մտածում ենք մեր մասին, այդպես էլ զգում ենք, և դա ազդում է մեր կյանքի վրա:

Դու պետք է լավ բաներ խոսես (դավանես) քո մասին՝ հիմնվելով նրա վրա, ինչ Խոսքն ասում է քո մասին, որպեսզի ունենաս վստահություն, թե ով ես դու Քրիստոսում: Օրինակ՝ «Ես Աստծո արդարությունն եմ Քրիստոսում: Ես ընդունված եմ Քրիստոսով: Աստված ստեղծել և ձևավորել է ինձ Իր սեփական ձեռքերով, ու Աստված չի սխալվում»:

Ես սիրում եմ օրը սկսել՝ դրական, աստվածաշնչյան հռչակումներ անելով: Դու կարող ես դա անել՝ մեքենայով աշխատանքի գնալիս կամ տունը մաքրելիս: Ես նաև քաջալերում եմ քեզ նայել հայելու մեջ ու բարձրաձայն ասել. «Աստված սիրում և ընդունում է ինձ, նույնն էլ ես եմ անում»: Երբ սկսում ես աստվածային կերպով դրական ճշմարտություն խոսել քո մասին, դու կարող ես հաջողություն ունենալ՝ լինելով այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծել է քեզ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հոգնել եմ իմ մասին բացասական բաներ խոսելուց: Ես հռչակում եմ այն ճշմարտությունը, որ Դու սիրում և ընդունում ես ինձ: Ես կարող եմ լինել այն ամենը, որ Դու ստեղծել ես ինձ լինելու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon