«Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի՝ վեր կաց և ծովն ընկիր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, կլինի նրան, կլինի, ինչ որ ասի»: —Մարկոս 11.23
Երբ Հիսուսն ասաց, որ մենք պետք է խոսենք սարի հետ՝ հրամայելով, որ այն վեր կենա և ընկնի ծովը, Նա արմատական պնդում էր անում:
Մենք սովորաբար խոսում ենք մեր կյանքի «սարերի» կամ մարտահրավերների մասին, սակայն Աստծո Խոսքը հրահանգում է մեզ խոսել դրանց հետ: Ու երբ խոսենք, պիտի արձագանքենք Աստծո Խոսքով:
Ղուկասի 4-րդ գլխում, երբ սատանան փորձում էր անապատում գայթակղել Հիսուսին, Տերը յուրաքանչյուր փորձությանը պատասխանում էր՝ խոսելով Աստծո Խոսքը: Նա բազմիցս մեջբերումներ էր անում Խոսքից, որոնք դիպուկ հակահարված էին տալիս սատանայի ստերին ու խաբեությանը:
Մենք հակված ենք փորձելու սա որոշ ժամանակ, ապա՝ երբ արագ արդյունքներ չեն արձանագրվում, դադարում ենք Աստծո Խոսքն ասել մեր խնդիրներին և սկսում ենք կրկին վկայակոչել մեր զգացմունքները: Համառությունը հաղթանակի ձեռքբերման վճռական օղակն է:
Խոսքը մշտապես խոսելը հզոր է և բացարձակապես անհրաժեշտ ցանկացած խնդրի կամ բացասական իրավիճակի հաղթահարման գործում: Իմացի՛ր, թե ինչին ես հավատում և վճռորոշ եղի՛ր կառչելու դրանից մինչև վերջ:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ամեն օր հիշեցրու ինձ խոսելու Քո Խոսքը իմ կյանքի սարերին: Ամեն անգամ, երբ տրվում եմ դժգոհությանը կամ հուսահատությանը, մղի՛ր ինձ խոսելու Քո Խոսքը Քեզանում ունեցած համարձակությամբ և վստահությամբ ու շարժելու սարերը: