
«Բայց խոսքը անո՛ղ եղեք, և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով»: ՀԱԿՈԲՈՍ 1.22
Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ ապրելու համար կարևոր է լինել Խոսքը կատարող և ոչ միայն լսող: Եթե մենք կարդանք և լսենք Խոսքը, բայց անտեսենք նրա տված հրահանգները, կզրկվենք Աստծո լավագույնից:
Միայն Աստծո Խոսքի ճշմարտությունն է, որ մեզ ազատ կարձակի: Որպեսզի այդ ճշմարտությունը գործի մեր կյանքում, էական է, որ այն կիրառենք: Նրա Խոսքի հանդեպ հնազանդությունն է, որ բերում է խաղաղություն, ուրախություն և օրհնված կյանք:
Աստված ձեր Օգնականն է: Նա ձեր Բժիշկն է: Իր Խոսքում Նա ունի անհատականացված ծրագիր ձեր կյանքի համար: Որքան շատ եք կարդում, ուսումնասիրում Նրա Խոսքը և հնազանդվում այդ Խոսքին, այնքան ավելի լավ եք հասկանում այդ ծրագիրը և սկսում եք քայլ առ քայլ իրականացնել: Խոսքին հնազանդվելը պահանջում է վճռական հետևողականություն և նպատակասլացություն. այն ամենօրյա գործընթաց է: Որքան շատ եք ուսումնասիրում Աստծո Խոսքը, այնքան սովորում եք սիրել այն: Հրաշալի բան է կատարվում, երբ բացահայտում եք Խոսքում ամփոփված Աստծո հրահանգներն ու խոստումները: Դուք մշտապես ցանկանում եք վերադառնալ Խոսքին և իմանալ ավելին: