
«…Երբ նրանք իրենցով իրենց անձերը չափում են և իրենց համեմատում միմյանց հետ, չեն հասկանում և անմիտ են վարվում»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 10.12, AMP
Եթե անվստահության խնդիր եք ունեցել ձեր կյանքում, ահա դա հաղթահարելու կարևոր բանալիներից մեկը. երբեք մի՛ համեմատվեք մեկ ուրիշի հետ, որովհետև դա թերարժեքության զգացում է առաջացնում:
Ես իսկապես ցանկանում եմ քաջալերել ձեզ, որ դադարեք ինքներդ ձեզ համեմատել ուրիշների հետ այն բանում, թե ինչպիսի տեսք ունեք, ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ որքան երկար եք աղոթում: Համեմատությունը շեշտը դնում է սեփական անձի վրա և խափանում է Աստծո ծրագիրը ձեր կյանքի համար:
Նույն կերպով, մենք իմաստուն կլինենք, եթե խուսափենք ուրիշների փորձությունների հետ մեր փորձությունները համեմատելուց: Եթե դժվարության միջով եք անցնում, մի՛ նայեք մեկ ուրիշին ու ասեք. «Ինչո՞ւ է այս ամենը պատահում ինձ հետ, մինչդեռ նրա համար այնքան հեշտ է»:
Հիսուսը Պետրոսին կանխավ հայտնեց որոշ չարչարանքների մասին, որոնց միջով նա անցնելու էր: Պետրոսն անմիջապես ցանկացավ իր չարչարանքը և կյանքում իրեն հասած բաժինը համեմատել մեկ ուրիշինի հետ՝ ասելով. «Իսկ այս մա՞րդը»: Հիսուսը պատասխանեց. «Եթե Ես կամենում եմ, որ դա մնա, մինչև Ես գամ, քե՞զ ինչ. դու Իմ ետևից ե՛կ» (Հովհաննես 21.22):
Դա նաև Նրա պատասխանն է մեզ: Մենք կանչված չենք համեմատելու, այլ միայն կատարելու Նրա կամքը մեզ համար: