Ծածուկ աղոթք

Ծածուկ աղոթք

«Բայց դու երբ որ աղոթք անես, մտի՛ր քո սենյակը և դուռդ փակած աղո՛թք արա դեպի քո Հայրը, որ ծածուկում է, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ»: ՄԱՏԹԵՈՍ 6.6

Թեև որոշ աղոթքներ հրապարակային կամ խմբակային աղոթքներ են, մեր աղոթքի կյանքի մեծ մասը կազմված է ծածուկ աղոթքներից, որոնք արվում են ծածուկ վայրում:

«Ծածուկ աղոթք»՝ նշանակում է, որ մենք բոլորին չենք պատմում աղոթքում մեր անձնական վերապրումները, նաև՝ թե որքան ենք աղոթում: Մենք աղոթում ենք հոգսերի և այն մարդկանց համար, որոնց Աստված դնում է մեր սրտում, և մեր աղոթքները հայտնի են միայն Նրան, եթե, իհարկե, շատ լուրջ պատճառ չենք ունենում այլ կերպ վարվելու: Մենք հրաժարվում ենք մեր աղոթքներն ի ցույց դնելուց՝ ուրիշների վրա տպավորություն գործելու նպատակով:

Որպեսզի աղոթքն իսկապես համարվի «ծածուկ աղոթք», պետք է բխի խոնարհ սրտից, որի օրինակն է արհամարհված մաքսավորի աղոթքը Ղուկասի 18.10-14 խոսքերում: Նա խոնարհեցրեց իրեն, կախեց գլուխը և հանդարտորեն ու հեզությամբ խնդրեց Աստծուն ներել իրեն: Ի պատասխան նրա անկեղծության՝ մի ակնթարթում ջնջվեց մեղքի մի ամբողջ ժամանակաշրջան նրա կյանքից:

Աստված չի տվել մեզ մի խումբ խճճված, դժվար ուղեցույցներ աղոթքի համար: Աստծո հետ խոսելը պարզ և հզոր միջոց է Նրան մոտենալու համար:


Կառուցե՛ք ձեր փոխհարաբերությունն Աստծո հետ՝ ամեն օր ժամանակ անցկացնելով Նրա հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon