Ծնկի մի՛ իջիր վախի առջև

«Ինչ օր որ վախենամ, քեզ կհուսամ»: —Սաղմոս 56.3

Վախն Աստծուց չէ, այլ՝ սատանայից, ուստի ամեն անգամ, երբ կյանքումդ վախ ես զգում, նշանակում է, որ թշնամին դուրս է եկել քո դեմ: Իմ ուսուցումների ժամանակ ես հաճախ ասում եմ, որ վախը «ղեկավար ոգի» է: Դա այն ոգին է, որ սատանան օգտագործում է՝ փորձելով ղեկավարել Աստծո ժողովրդին ու նրան ետ պահել իսկական Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդությունից:

Բազմաթիվ մարդիկ երբեք չեն իրականացնում Աստծո կանչը իրենց կյանքում զուտ այն պատճառով, որ ամեն անգամ, երբ փորձում են առաջ շարժվել, սատանան օգտագործում է վախը՝ նրանց կանգնեցնելու համար: Արդյո՞ք նա օգտագործում է վախը՝ քեզ կանգնեցնելու համար: Սատանան օգտագործում է վախը՝ թույլ չտալով մարդկանց վայելել կյանքը: Վախը տանջանք է բերում, իսկ դու չես կարող վայելել կյանքը և միաժամանակ տանջվել:

Երբ սատանան վախ է բերում, դու կարող ես ընտրել ծնկի չիջնել նրա առջև: Դավիթն ասաց. «Ինչ օր որ վախենամ, քեզ կհուսամ »: Ես հավատում եմ, որ կարելի է վստահորեն ասել, որ երբ դու ջանք ես թափում ամբողջ սրտով ձգտել և հետևել Աստծուն, թշնամին հարձակվում է քեզ վրա վախով: Ինչևէ, եթե վստահես ու ապավինես Աստծուն, Նա կարող է օգնել քեզ հաղթահարելու քո վախը և շարժվելու առաջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում խոնարհվել վախին: Ես վստահում և ապավինում եմ Քեզ: Ես գիտեմ, որ կարող եմ Քեզ հուսալ, որպեսզի տաս ինձ խիզախություն և ուժ վախին ընդդիմանալու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon