Կամենո՞ւմ ես առողջ լինել

Կամենո՞ւմ ես առողջ լինել

«Եվ այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդության մեջ էր։ Երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ և գիտեցավ, թե արդեն շատ ժամանակից է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.5,6

Մի՞թե զարմանալի չէ, որ Հիսուսն այսպիսի հարց է տալիս այս խեղճ մարդուն, որը հիվանդ է եղել երեսունութ տարի: «Իսկապե՞ս կամենում ես առողջանալ». սա Տիրոջ հարցն է՝ ուղղված յուրաքանչյուրիս:

Գիտե՞ք, որ կան մարդիկ, որոնք իրականում չեն կամենում առողջանալ: Նրանք միայն ցանկանում են խոսել իրենց խնդրից: Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ իսկապե՞ս ցանկանում ենք առողջանալ, թե՞ մեր խնդիրը դարձել է մեր ինքնությունը: Երբեմն մարդիկ խնդիր ունենալու կախվածություն են ձեռք բերում: Այն դառնում է նրանց ինքնությունը, կյանքը, սահմանում է այն ամենը, ինչ նրանք մտածում, ասում և անում են: Նրանց ամբողջ էությունը կենտրոնացած է այդ խնդրի շուրջ:

Եթե դուք ունեք երկարատև հիվանդություն, Տերը ցանկանում է՝ իմանաք, որ դա չպետք է լինի ձեր գոյության առանցքային կետը: Նա ուզում է, որ հետևեք Իրեն և համագործակցեք Իր հետ, մինչ Նա քայլ առ քայլ հաղթանակ կտա ձեզ այդ խնդրի նկատմամբ:

Ինչպիսին էլ լինի մեր խնդիրը, Աստված խոստացել է լրացնել մեր կարիքը և փոխհատուցել մեզ անցյալի վիրավորանքների համար: Ճշմարտությանը դեմառդեմ կանգնելը այն բանալին է, որ բացում է մեզ գերության մեջ պահած բանտի դռները:


Աստված փափագում է, որ դուք դառնաք այն, ինչ Նա ծրագրել է, որ լինեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon