
«Հաստատի՛ր իմ քայլերը և ուղղի՛ր դրանք Քո Խոսքով» (ՍԱՂՄՈՍ 119.133, AMP):
Մարդիկ հաճախ են հարցնում. «Ինչպե՞ս եմ իմանում, թե ինչ է Աստված ուզում, որ անեմ իմ կյանքում»: Ոմանք տարիներ շարունակ անշարժ են մնում, որովհետև սպասում են, որ երկնքից մի ձայն կհնչի և իրենց կասի, թե ինչ անեն:
Եթե նման իրավիճակում ես, ապա իմ լավագույն խորհուրդը քե՛զ. պարզապես ինչ-որ բա՛ն արա: Արա՛ այն, ինչ կարծում ես, որ Աստված կարող է կանչել քեզ անելու, ու եթե սխալվես, Նա կօգնի քեզ ուղղել այդ սխալը: Մի՛ վախեցիր սխալվելուց, այլապես երբեք չես փորձի հնազանդվել այն ամենին, ինչ Աստված ասել է քեզ: Ես սիրում եմ ասել, որ կայանած մեքենան չես կարող վարել: Դու պետք է շարժման մեջ լինես, եթե ուզում ես, որ Աստված ցույց տա, թե որ ճանապարհով գնաս: Կարիք չկա, որ Նա քեզ ասի՝ շրջվի՛ր ձախ, եթե դու որևէ տեղ չես գնում: Բայց եթե շարժման մեջ ես, Նա կարող է ուղղորդել քեզ:
Թո՛ւյլ տուր իմաստության խոսք փոխանցեմ: Անշուշտ, կան ժամանակներ, երբ պետք է դադարենք և սպասենք Աստծուն, աղոթենք ու չդիմենք անհապաղ միջոցների: Բայց սա չի վերաբերում բոլոր իրավիճակներին: Կան ժամանակներ, երբ Աստծո կամքը բացահայտելու միակ ճանապարհը որոշակի ուղղությամբ շարժվելն է և Նրան թույլ տալը, որ խոսի մեզ հետ և առաջնորդի մեզ: Եթե սխալ ճանապարհով ընթանալիս լինես, Նա կփակի այդ դուռը և մեկ այլ դուռ կբացի:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. երբ աղոթում ես, հետևի՛ր, որ շարժման մեջ լինես: