Կառավարի՛ր քո զայրույթը

«Մի՛ շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցումն է հանգչում»: —Ժողովող 7.9

Ցանկացած զայրույթ՝ անկախ իր պատճառից, միևնույն ազդեցությունն ունի մեր կյանքի վրա: Այն վրդովում է մեզ՝ ստիպելով ճնշված զգալ: Զայրույթը ներսում պահելը և ձևացնելը, թե այն գոյություն չունի, կարող է նույնիսկ վտանգավոր լինել մեր առողջության համար: Մեծ մասամբ մենք միայն վնասում ենք մեզ, ու այն մարդը, ով բարկացրել է մեզ, նույնիսկ տեղյակ չէ դրանից:

Ես պայքարում էի սարսափելի զայրույթի դեմ, մինչև Աստված ինձ ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթահարեմ այն: Ի վերջո ես սովորեցի, թե ինչպես կարելի է դրականորեն լուծել զայրույթի հարցը: Դա ինձ համար նոր սկզբնակետ եղավ:

Երբ դեմառդեմ կանգնում ես քո զայրույթին ու որոշում լուծել դրա հարցը Աստծո եղանակով, դու կարող ես հաղթահարել այն: Սուրբ Հոգին տալիս է մեզ զորություն հաստատուն լինելու և քայլելու Հոգու պտղով: Մենք ունենք զորություն ներելու նրանց, ովքեր մեր կյանքում անարդարություն են գործում, և սիրելու նրանց, ում հնարավոր չէ սիրել:

Այսպիսով՝ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր զայրույթի համար և սովորենք լուծել դրա հարցը: Այն քո ներսում պահելու փոխարեն՝ փնտրի՛ր Տիրոջը և խնդրի՛ր, որ Նա օգնի քեզ ազատվելու դրանից:  Կառավարի՛ր ու հաղթահարի՛ր այն, և դա կթեթևացնի ճնշումը:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես չեմ ուզում իմ ներսում զայրույթ պահել, որովհետև դա հիմարություն է ու հաճելի չէ Քեզ: Ես խնդրում եմ, որ օգնես ինձ կյանքում հաղթահարելու զայրույթը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon