Եղի՛ր փոխհարաբերություններ կառուցող հավատացյալ

Եղի՛ր փոխհարաբերություններ կառուցող հավատացյալ

«Բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռքով դուք, որ ժամանակով հեռավոր էիք, մոտավոր եղաք Քրիստոսի արյունով» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.13):

Մի ժամանակ ես, ինչպես ինքս էի անվանում, «կրոնական հավատացյալ» էի, և Աստծուց օգնություն էի խնդրում միայն այն ժամանակ, երբ բախվում էի, իմ կարծիքով, հուսահատ իրավիճակի, ճգնաժամի կամ լուրջ խնդրի, որոնց լուծումն ինքնուրույն չէի կարողանում գտնել: Միաժամանակ, ոչ այդքան շատ, բայց աղոթում էի, որովհետև դա «կրոնական» պարտականություն էր:

Երբ դարձա, ինչպես ես եմ անվանում, «փոխհարաբերություն կառուցող հավատացյալ», շուտով հասկացա, որ Սուրբ Հոգին ապրում էր իմ մեջ, որպեսզի լիներ իմ Մխիթարիչը, Ուսուցիչը, Ընկերը և Օգնականը, ու բացահայտեցի, որ ես օգնության կարիք ունեի ամեն ինչում՝ սկսած մազերս հարդարելուց, բուոլինգում լավ միավորներ հավաքելուց և ընկերոջ համար ճիշտ նվեր ընտրելուց մինչև ճիշտ որոշումներ կայացնելը և կյանքի հուսահատ իրավիճակների և լուրջ խնդիրների միջով անցնելը:

Երբ իսկապես հասկացա այս ճշմարտությունը և գիտակցեցի, որ Հիսուսը մահացավ ոչ թե նրա համար, որ ինձ կրոնի մի նոր տեսակ տար, այլ առաջնորդեր ինձ Աստծո հետ խորը անձնական փոխհարաբերության մեջ. «կրոնական հավատացյալից» ես անցում կատարեցի դեպի «փոխհարաբերություններ կառուցող հավատացյալը»: Իմ հավատքն այլևս հիմնված չէր իմ գործերի վրա, որոնք ես բարի էի համարում, այն հիմնված էր Հիսուսի գործերի վրա: Ես տեսա, որ Աստծո ողորմությունն ու բարությունն ինձ համար ճանապարհ բացեցին Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ լինելու, կյանքի յուրաքանչյուր բնագավառում Նրա օգնությունը ստանալու, Նրա ձայնը լսելու և Նրա հետ մտերիմ հաղորդակցում ունենալու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կենտրոնացի՛ր փոխհարաբերությունների, ոչ թե կրոնի վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon