«Եվ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ. և գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։»: —Բ Կորնթացիների 10.5
Երբ սկսենք մեր միտքը նորոգելու գործընթացը, կլինեն ժամանակներ, երբ մենք կխառնվենք: Աստված գիտի, որ մենք կատարյալ չենք, ու Նա միշտ մեր կողքին է, որպեսզի օգնի մեզ վերադառնալու ճիշտ ուղուն:
Դժբախտաբար սատանան նույնպես գիտի, որ մենք կատարյալ չենք, և անում է լավագույնը յուրաքանչյուր քայլափոխի դա մեզ հիշեցնելու համար:
Մենք կարող ենք առաջ գնալ, ծառայել Աստծուն, բարիք գործել, հավատքով քայլ անել ու հանկարծ, առանց որևէ ակնհայտ պատճառի, մի քանի օր կամ մեկ շաբաթ ենթարկվենք մտքի հարձակման: Սատանան ասում է, որ մենք անհաջողակ ենք, որ մենք բավականաչափ լավը չենք, որ Աստված չի սիրում մեզ…և այսպես ցուցակը շարունակվում է:
Բարեբախտաբար, Աստծո Խոսքն ասում է մեզ ինչ անել նմանատիպ իրավիճակում: Բ Կորնթացիների 10.15-ն ասում է, որ գերի վերցնենք յուրաքանչյուր միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար: Ուստի երբ սատանան փորձում է խաբել քեզ, դարձի՛ր դեպի Խոսքը և գտի՛ր այն ճշմարտությունը, որը հերքում է այդ սուտը:
Երբ այդ կասկածները քո դեմ են դուրս գալիս, մի՛ հիասթափվիր: Համաձայնեցրո՛ւ դրանք Աստծո Խոսքի հետ: Դա գործում է ամեն անգամ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես թույլ չեմ տա, որ ստերն ու կասկածները, որոնք սատանան ուղարկում է իմ դեմ, ինձ շեղեն ճանապարհից: Փոխարենը՝ ես հավատում եմ այն բանին, ինչ Քո Խոսքն է ասում, և գերի եմ վերցնում այդ մտքերը: