«Կա՛մ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ բարի, կա՛մ ծառը չար արեք, և նրա պտուղն էլ չար, որովհետև ծառը պտղից կճանաչվի»: ՄԱՏԹԵՈՍ 12.33
Հավատացյալի համար ճիշտ մտածելակերպն այնքան կարևոր է, որքան սրտի զարկը կամ արյան ճնշումը, առանց որոնց անհնար է ապրել: Կան բաներ, առանց որոնց չկա կյանք: Մեր կյանքի աղբյուրը, ճիշտ մտածելակերպի աղբյուրը՝ Աստծո հետ կանոնավոր մտերիմ հաղորդակցումն է աղոթքում և Խոսքի մեջ:
Աստվածաշունչն ասում է, որ ծառը ճանաչվում է իր պտղից: Նույնը վերաբերում է մեր կյանքին: Մտքերը պտուղ են տալիս: Եթե ունենաք բարի, լավ մտքեր, ձեր կյանքի պտուղը բարի կլինի: Եթե ունենաք վատ մտքեր, ձեր կյանքի պտուղը վատ կլինի:
Իրականում դուք կարող եք նայել մարդու վերաբերմունքին և իմանալ, թե ինչպիսի մտածելակերպ է գերակշռում նրա կյանքում: Քաղցր, բարի մարդը չունի վատ, ոխակալ մտքեր: Նույն սկզբունքով չար մարդը չունի բարի, սիրառատ մտքեր:
Այսօր քաջալերում եմ ձեզ կենտրոնանալ առողջ, դրական, աստվածային մտքերի շուրջ և թույլ տալ, որ դրանք սահմանեն ձեր կյանքի ուղին, որովհետև ինչպես մարդը մտածում է իր սրտում, այնպես էլ կա (տե՛ս Առակ. 23.7):