Կիսի՛ր ավետարանը՝ հոգալով մարդկանց կարիքները

«Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»»: — Մատթեոս 25.40

Մեկ անգամ ես մի պատմություն եմ լսել մի ավետարանչի մասին, ով Ռուսաստանում քայլում էր փողոցներով ու մարդկանց ասում. «Հիսուսը սիրում է ձեզ: Հիսուսը սիրում է ձեզ»: Նա Ավետարանի գրքույկներ էր բաժանում, երբ մի կին ասաց. «Գիտե՞ք ինչ, ձեր քարոզը և Ավետարանի գրքույկը իմ որովայնը չեն լցնի»:

Այս պատմությունը մի կարևոր միտք է հաղորդում. երբեմն հարկավոր է մարդկանց ցույց տալ Աստծո սերը՝ սկզբում բավարարարելով նրանց ֆիզիկական կարիքները, ապա կիսել Քրիստոսի Ավետարանը:

Հիսուսը խոսում էր մարդկանց ֆիզիկական կարիքները հոգալու կարևորության մասին: Մատթեոսի 25-րդ գլխում Նա ասում էր, որ երբ մենք կերակրում ենք սովածին կամ ջուր տալիս ծարավին կամ հագցնում կարիքավորին կամ հոգ տանում հիվանդի համար, կարծես այդ բաները Նրա համար ենք անում: Նա մեզ ցույց էր տալիս, թե ինչպես որևէ մեկին գործնական եղանակով օգնելով՝ մենք կարող ենք ստեղծել հրաշալի հնարավորություն Ավետարանը կիսելու համար:

Երբ որևէ մեկը կարողանում է իր կյանքում իրապես տեսնել Աստծո սերը, նրա համար շատ ավելի հեշտ է հավատալ մեր այն ուղերձին, որ Աստված սիրում է իրեն:

Այսպիսով՝ գործնականում ինչպե՞ս է դա տեղի ունենում: Դա կարող է սկսվել փոքր բանով, օրինակ, գրկելով կողքինիդ, ով իրեն չսիրված է զգում: Այդտեղից դու կարող ես առաջ շարժվել՝ աջակցելով այն ծառայություններին, որոնք օգնում են հիվանդներին, ծարավներին և քաղցածներին: Միգուցե դու կարող ես կամավոր գրվել բարեգործական ճաշարանում կամ քո համայնքի որևէ ծրագրում կամ միսիոներական ուղևորության մեկնել՝ ծառայելով մեկ այլ երկրի կարիքավոր մարդկանց: Հնարավորություններն անթիվ են, երբ որոշում ես կայացնում ծառայելու ուրիշներին ոչ միայն խոսքով, այլև գործնական քայլերով:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ իմ խոսքերին հետևեն գործողություններ: Ցո՛ւյց տուր ինձ, թե ինչպես կարող եմ գործնականում օգնել այն մարդկանց, ում դնում ես իմ ճանապարհին, որպեսզի նրանք կարողանան վերապրել Քո սիրո զորությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon