
«Եվ ամեն ինչ, որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես Տիրոջը, և ոչ թե մարդկանց»: ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 3.23
Կյանքը նախատեսված չէ միապաղաղ և ձանձրալի լինելու համար: Մենք ստեղծված չենք Աստծուց, որպեսզի միևնույն բանն անենք այնքան, մինչև որ այն այլևս իմաստ չունենա: Աստված ստեղծագործ է: Եթե այդպես չեք կարծում, նայե՛ք ձեր շուրջը: Որքան յուրահատուկ, արտասովոր և միանգամայն զարմանալի են կենդանիներից, միջատներից, բույսերից, թռչուններից, ծառերից և մյուս կենդանի արարածներից շատերը:
Դուք նույնպես ստեղծվել եք լինելու յուրահատուկ, արտասովոր և միանգամայն զարմանալի: Այդ է պատճառը, որ ես կարծում եմ, որ լավ է պարբերաբար անել ինչ-որ բան, որն անհավանական է թվում մարդկանց, հավանաբար նաև ձեզ համար: Արե՛ք այնպիսի բան, որ մարդիկ չեն սպասում: Դա ձեր կյանքը հետաքրքիր կպահի և թույլ չի տա, որ ուրիշները մտածեն, թե փակել են ձեզ իրենց նախագծած փոքրիկ տուփի մեջ:
Մի հզոր կին, որը յոթանասունվեց տարեկան էր, ասում էր, որ իր նպատակն է առնվազն մեկ անհավանական բան անել յուրաքանչյուր շաբաթ: Մի՞թե հրաշալի գաղափար չէ: Եթե նպատակաուղղված կերպով պարբերաբար սահմանված կարգից դուրս որևէ բան անեք, դա թույլ չի տա, որ մխրճվեք ձանձրույթի մեջ և կորցնեք խանդավառությունը կյանքի հանդեպ:
Ի՞նչ անհավանական բան կանեք այսօր:
Հրաժարվե՛ք ձանձրանալուց և պարզապես գոյատևելուց: Եղե՛ք ստեղծագործող և զվարճություն ավելացրեք այն ամենին, ինչ անում եք: