«Արդ, այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից. սրբությունը կատարենք Աստծո ահով»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 7.1
Որպեսզի ապրենք Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, կան որոշումներ, որ պետք է կայացնենք ամեն օր: Կլինեն ժամանակներ, երբ պետք է ասենք «ո՛չ» որոշ բաների, որոնց կգերադասեինք ասել «այո՛», և ասենք «այո՛» այն բաներին, որոնց կգերադասեինք ասել «ո՛չ»: Սա պահանջում է իմաստություն և զսպվածություն, բայց գոհություն Աստծուն, Սուրբ Հոգին երկուսն էլ տալիս է մեզ:
Կարևոր է սովորեցնել մարդկանց ապրել սուրբ կյանքով, որովհետև դա Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ ապրելու կարևոր կողմերից է: Դա չի նշանակում, որ երբեք չենք սխալվի, այլ՝ որ մեր սրտի ցանկությունն է ապրել այնպես, որ հաճեցնենք Տիրոջը: Այս ձգտումը դրսևորվում է մեր մտքերում, խոսակցություններում, ընկերական հարաբերություններում, երաժշտության մեջ, ժամանցում և այլն:
Եթե մեր մարմինը ցանկանում է քայլել մի ճանապարհով, իսկ Աստծո Խոսքը սովորեցնում է գնալ մեկ այլ ճանապարհով, մենք կարող ենք ընդունել Աստծո շնորհքը՝ հնազանդվելու Նրա ասածին: Բարի լուրն այն է, որ դրա դիմաց կա հսկայական վարձք:
Երբ ընտրենք ապրել մեր կյանքն Աստծո համար և ոչ թե մեզ համար, կվերապրենք արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգու մեջ: Մենք կապրենք հաղթանակի մեջ՝ անկախ նրանից, թե ինչի կբախվենք: Դա հրաշալի կյանք է՝ առատության, հաղթության և ուրախության կյանք, որ Հիսուսը տվեց մեզ Իր մահով: