Կոչի՛ր Աստծուն «Աբբա»

Կոչի՛ր Աստծուն «Աբբա»

«Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր »: —Հռոմեացիների 8.15

Վախը կարող է հզոր ազդեցություն ունենալ մեր կյանքում, սակայն իրականում դա հավատքի այլասերումն է թշնամու կողմից: Նա մեզ ասում է. «Հավատա՛, թե ինչ եմ քեզ ասում: Սա չի գործի: Քո աղոթքները ոչ մի օգուտ չունեն: Դու Աստծո մոտ կանգնելու իրավունք չունես: Դու անհաջողակ ես»:

Վախը միշտ ասում է, թե դու ինչ չես, ինչ չունես, ինչ չես կարող անել և ինչ երբեք չես լինի: Բայց Հռոմեացիների 8.15-ն ասում է, որ դու Աստծո զավակ ես, ով կարող է Նրան կոչել՝ Աբբա, Հայր:

«Աբբա» բառը մի արտահայտություն է, որը փոքր երեխաներն օգտագործում էին իրենց հորը դիմելիս: Այն նման է մեր «հայրիկ» բառին: Այն պակաս պաշտոնական է, քան հայր բառը և ցույց է տալիս հարազատ մտերմություն երեխայի և հոր միջև:

Հիսուսն ասաց, որ մենք կարող ենք Աստծուն «Աբբա» ասել, որովհետև Նա ազատել է մեզ ամեն վախից: Նա միշտ հոգ կտանի Իր սիրելի զավակների մասին, ու մենք կարող ենք մոտենալ Նրան առանց մերժվելու վախի: Երբ վազում ենք Նրա մոտ որևէ խնդրով կամ ցավով, Նա գրկաբաց սպասում է մեզ՝ մխիթարելու և քաջալերելու համար:

Աղոթքի սկիզբ

Աբբա՛ Հայր, շնորհակություն ինձ Քո զավակը դարձնելու համար: Ես գիտեմ, որ Դու կոգ կտանես իմ մասին, ուստի հարկ չկա, որ ես ապրեմ վախի գերության մեջ: Ես սիրում եմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon