Հակառակվի՛ր վախին. լցվի՛ր հավատքով

Հակառակվի՛ր վախին. լցվի՛ր հավատքով

«Առանց հավատքի անկարելի է հաճո լինել Նրան…» (Եբրայեցիների 11.6, NKJV):

Սատանան աշխատում է արտաժամյա՝ փորձելով լցնել մեր կյանքը վախով: Քանի որ մենք հավատքով ենք լսում Աստծուց, պետք է նախահարձակ լինենք և հակառակվենք վախին: Աստվածաշնչում ասվում է, որ Աստծո Խոսքով հայտնվող արդարությունը առաջնորդում է մեզ հավատքից՝ հավատք (տե՛ս Հռոմեացիների 1.17): Եթե իմանանք, թե ով ենք մենք Քրիստոս Հիսուսում և հասկանանք, թե որքան է Նա մեզ սիրում, ապա ցանկացած բանի կմոտենանք հավատքի վերաբերմունքով: Աստված բազմիցս ասել է, որ հարկ չկա վախենալու, որովհետև Ինքը մեզ հետ է:

Այն աղոթքը, որ հավատքից է, զարմանալի կերպով կօգնի մեզ և ուրիշներին, հետևաբար, քաջալերում եմ քեզ՝ ուժեղ պահես հավատքդ: Մենք բացահայտում ենք Աստծո կամքը հավատքով լեցուն աղոթքների միջոցով, բայց կարող ենք նաև ընդունել սատանայի կամքը վախի միջոցով: Հոբն ասաց, որ այն, ինչից վախենում էր, հասավ իրեն (տե՛ս Հոբ 3.25), այնպես որ՝ ապրի՛ր հավատքից՝ հավատք: Ամեն բան անելիս հավատա՛, որ Աստված բարի է, և սպասի՛ր Նրանից լավագույնը:

Աղոթքը ամենակարևոր բանն է, որին պետք է մոտենալ հավատքով լի սրտով: Այն բացում է երկնային պատուհանները և արձակում Աստծո զորությունը մեր կյանքի և մեր հանգամանքների մեջ: Եղի՛ր չափազանց ուշադիր, որ վախը չսողոսկի աղոթքներիդ մեջ և չխանգարի ստանալու այն, ինչ Աստված պատրաստել է քեզ համար: Եթե վախի հետ կապված լուրջ խնդիր ունես, խորհուրդ եմ տալիս սկսել աղոթքներդ հետևյալ խոսքերով. «Այսօր ես մոտենում եմ Աստծուն հավատքով և հակառակվում եմ վախին»: Այժմ համարձա՛կ աղոթիր՝ ակնկալելով լսել Աստծուց, և հիշի՛ր, որ Աստված պատասխանում է քո աղոթքներին ոչ թե այն պատճառով, որ դու կատարյալ ես, այլ՝ որ Նա բարի է:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. սիրտդ պահի՛ր հավատքով լի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon