Հաղթահարել

Հաղթահարել

«Ամբարիշտը փախչում է առանց մեկին հալածելու, բայց արդարները առյուծի պես ապահով են (անգլերենում՝ համարձակ են)»: ԱՌԱԿԱՑ 28.1

Վախը գողանում է հավատքը: Ձախողման, մերժվածության և մարդկանց հանդեպ վախերը ամենաուժեղ վախերն են, որ սատանան օգտագործում է, որպեսզի խոչընդոտի մեր առաջընթացը:

Բայց, ինչպիսի վախ էլ թշնամին ուղարկի մեր դեմ, կարևորը այն հաղթահարելն է: Երբ բախվում ենք վախին, մենք չպետք է անձնատուր լինենք: Հաղթանակի համար հրամայական է մեր վճռականությունը, որ Աստծո օգնությամբ մենք կհաղթենք:

Վախի դեմ բնական հակազդեցությունը փախուստն է: Թշնամին ուզում է, որ մենք փախչենք. Աստված ցանկանում է, որ հանգիստ կանգնենք և տեսնենք Իր ազատագրումը: Վախի պատճառով շատերը չեն հակադրվում խնդիրներին. նրանք կյանքն անցկացնում են՝ փախչելով: Մենք պետք է սովորենք չզիջել մեր դիրքերը և հակառակվել վախին՝ վստահ լինելով, որ մենք ավելի, քան հաղթող ենք Քրիստոսով (տե՛ս Հռոմ. 8.37): Ձախողման վախը տանջում է շատերին: Մենք վախենում ենք, թե ինչ կմտածեն մարդիկ մեր մասին, եթե ձախողվենք: Եթե քայլ ենք անում և ձախողվում, ոմանք գուցե իմանում են այդ մասին, սակայն արագ մոռանում են, քանի որ մենք արդեն

մոռացել ենք և առաջ ենք շարժվել: Ավելի լավ է փորձել ինչ-որ բան և ձախողվել, քան ոչինչ չփորձել:


Կյանքին մոտեցեք համարձակությա՛մբ: Տիրոջ Հոգին ձեր մեջ է, ուստի՝ որոշո՛ւմ կայացրեք, որ չեք վախենալու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon