«…Այժմ մենք (հնազանդությամբ) ծառայում ենք ոչ թե գրված կանոնների հին օրենսգրքով, այլ Հոգու նորոգությունով (հնազանդվելով Հոգու մղումներին)»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 7.6, AMP
Կյանքում լինում են ժամանակներ, երբ ստիպված ենք գործ ունենալ լարվածության հետ, բայց մենք կարող ենք լինել դրանից վեր, այլ ոչ թե դրա ներքո: Սուրբ Հոգու առաջնորդությամբ և զորությամբ մենք կարող ենք հեշտությամբ, այլ ոչ թե լարվածությամբ կատարել մեր աշխատանքը և պարտականությունները: Երբ հետևենք Հոգու մղումներին, կիմանանք, թե ինչպես վարվենք մեր առջև ծառացած յուրաքանչյուր իրավիճակում:
Բոլորս բախվում ենք իրավիճակների, որոնք մեզ դուր չեն գալիս: Բայց Աստծո զորությամբ մենք կարող ենք անցնել այդ հանգամանքների միջով՝ միաժամանակ խուսափելով լարվածությունից: Որքան շատ ենք ապավինում և վստահում Աստծուն, այնքան հեշտանում է կյանքը: Կյանքի բոլոր իրավիճակները «հեշտ» չեն, բայց Սուրբ Հոգու շնորհիվ մենք կարող ենք հեշտությամբ հաղթահարել դրանք: Այլ խոսքով՝ Աստված զորացնում է մեզ՝ անելու այն, ինչ պետք է անենք Նրա միջոցով: Նա խթանում և օգնում է մեզ:
Աստված կառաջնորդի մեզ, բայց մենք պետք է վստահենք Նրան բավականաչափ, որպեսզի հետևենք Նրա ուղղորդմանը: Նա երբեք չի տալիս մեզ որևէ խորհուրդ, որը մեր օգտին չէ և չի նպաստում մեր առաջընթացին: Աստված առաջնորդում է ձեզ հաղթանակի և տոնահանդեսի վայր, ոչ թե պարտության վայր: Երբ հետևեք Նրա առաջնորդությանը, ես հավատում եմ, որ կվերապրեք ավելի քիչ լարվածություն, քան երբևէ: Հնարավոր է՝ Նա մղի ձեզ չանելու այն, ինչ ցանկանում եք անել, կամ անելու այն, ինչ չեք ցանկանում անել, բայց երբ հնազանդվում եք Նրա առաջնորդությանը, զերծ եք մնում կյանքում սխալ ճանապարհներ ընտրելուց, ժամանակ և եռանդ վատնելուց: