Համաձայնության զորությունը

Համաձայնության զորությունը

«Սրանք ամենքը միշտ միաբան աղոթք և աղաչանք էին անում…»: ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1.14

Ամեն անգամ, երբ հավատացյալները միաբանվում են աղոթքով, մեծ զորություն է արձակվում: Հիսուսն Ինքն ասաց. «Որովհետև, որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն, ԵՍ այնտեղ նրանց մեջ ԵՄ» (Մատթեոս 18.20):

Ամբողջ Գործք առաքելոցում կարդում ենք, որ Աստծո ժողովուրդը հավաքվում էր և «միաբան» էր (տե՛ս Գործք 2.1,46, 4.24, 5.12, 15.25): Միաբան հավատքի, ընդհանուր համաձայնության և սիրո շնորհիվ էին, որ նրանց աղոթքներն արդյունավետ էին դառնում: Երբ վկայում էին իրենց հավատքի մասին, տեսնում էին, թե ինչպես էր Աստված զորավոր կերպով շարժվում՝ հաստատելով Իր Խոսքի ճշմարտությունը:

Համաձայնության մեջ ապրել՝ անպայմանորեն չի նշանակում, որ նույն կարծիքն ունենք ամեն ինչի վերաբերյալ, բայց այն նշանակում է, որ մենք հանձն ենք առել քայլելու սիրո մեջ: Մենք կարող ենք հարգել ինչ-որ մեկի կարծիքը նույնիսկ եթե չենք կիսում այն: Դեյվն ու ես չունենք միևնույն կարծիքը շատ բաների վերաբերյալ, բայց մենք ապրում ենք խաղաղության և ներդաշնակության մեջ, և դա տալիս է մեզ զորություն աղոթքում:

Փիլիպեցիների 2.2-ում Պողոս առաքյալն ասում է. «Ապա լցրե՛ք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք…»:

Աղոթքը հրաշալի արտոնություն է, և այն պետք է հաճախակի կիրառել: Բայց որպեսզի ունենանք լավ արդյունքներ, մենք նույնպես պետք է ձգտենք հեռացնել ամեն աններդաշնակություն և անհամերաշխություն մեր կյանքից:


Համաձայնության մեջ լինելը հաճախ ավելի կարևոր է, քան ճշմարտացի լինելը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon