
«Տեր Եհովան իմ զորությունն է և իմ ոտքերը եղնիկների նման է անում և ինձ իմ բարձր տեղերի վրա է ման տալիս»: ԱՄԲԱԿՈՒՄ 3.19
Հին կտակարանի մարգարե Ամբակումը խոսում էր դժվար ժամանակների մասին՝ անվանելով դրանք «բարձր տեղեր» և հաստատելով, որ Աստված տվել է իրեն եղնիկների ոտքեր՝ այդ բարձր տեղերը մագլցելու համար:
Այստեղ խոսքը եղնիկի մի տեսակի մասին է, որը շատ արագ լեռ է մագլցում: Այն կարող է բարձրանալ ուղղաձիգ ժայռը՝ հեշտությամբ ցատկելով մի խութից մյուսը: Աստծո կամքն է, որ երբ հանդիպենք նեղության, չվախենանք կամ չսարսափենք:
Իսկապես հաղթող լինելու համար մենք կարող ենք աճել և հասնել այն կետին, որ չվախենանք դժվար ժամանակներից, այլ իրականում դեմառդեմ կանգնենք: Ամբակումի 3.19-ում այս «բարձր տեղերը» վերաբերում են նեղությանը, չարչարանքին կամ պատասխանատվությանը, որովհետև այս ժամանակներում է, որ մենք աճում ենք:
Եթե հետ նայեք ձեր կյանքին, կտեսնեք, որ ձեր հոգևոր աճի մեծ մասը տեղի չի ունեցել կյանքի հեշտ ժամանակներում. դուք աճում եք դժվարության ժամանակ: Իսկ երբ լինում են հեշտ ժամանակներ, դուք կարողանում եք վայելել այն, ինչ ձեռք եք բերել դժվար ժամանակներում: Կյանքը պակասության և առատության միախառնում է (տե՛ս Փիլիպ. 4.12), և երկուսն էլ արժեքավոր են ու կարևոր: