Համարձակ գալ Աստծո առջև

Համարձակ գալ Աստծո առջև

«Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք՝ պատշաճ ժամանակին օգնելու»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.15,16

Հիսուսը հասկանում է մեր մարդկային թուլությունը, որովհետև Նա փորձվեց ամեն կերպ, ինչպես մենք ենք փորձվում, բայց չմեղանչեց: Հետևաբար, քանի որ Հիսուսը մեր Քահանայապետն է, որ Հոր առջև բարեխոսում է մեզ համար, մենք կարող ենք համարձակ մոտենալ Աստծո գահին՝ շնորհք ընդունելու համար:

Աստված արդեն միջոցներ է նախատեսել մարդկային յուրաքանչյուր սխալի, տկարության և ձախողման համար: Փրկությունը և մեր մեղքերի շարունակական ներումը նվերներ են, որ Աստված շնորհել է մեզ, որովհետև մենք ընդունել ենք Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Նրանում դուք կարող եք գտնել ներում յուրաքանչյուր սխալի համար, որ երբևէ կանեք:

Բայց Աստծո շնորհքը չի ենթադրում, որ Աստված չի լուծի մեղքի հարցը մեր կյանքում: Մեղքը բերում է գերություն և տանջանք: Այդ է պատճառը, որ Աստված կոչ է անում մեզ ապաշխարել մեղքից: Թեև Աստված երբեք չի դատապարտում մեզ, բայց հանդիմանում է մեղքի համար: Նա բերում է հանդիմանություն, որպեսզի մենք ապաշխարենք, փոխենք մեր վարքագիծը և գտնենք ազատություն Քրիստոսում:

Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք ընդունել ներում, մի կողմ դնել մեղավոր վարքագիծը և համարձակ մոտենալ Աստծո շնորհքի գահին: Այս բոլոր գործողությունները էական բաղադրիչներ են Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ ապրելու համար:


Նույնիսկ լավագույն պահվածքի դեպքում մենք դարձյալ սխալներ ենք անում: Դատապարտության ներքո ապրելը չի օգնի մեզ ապրելու ավելի սուրբ կյանքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon