Հայրն ամենից լավ գիտի

Հայրն ամենից լավ գիտի

«…նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ (նոր գաղափարներով և նոր վերաբերմունքով), որ դուք քննեք, թե որն է Աստծո բարի, ընդունելի և կատարյալ կամքը. այն, ինչը բարի է, ընդունելի և կատարյալ (Նրա աչքին ձեզ համար)»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.2, AMP

Մեր կյանքում կլինեն ժամանակներ, երբ Աստված կխնդրի անել որևէ բան, որ մենք չենք հասկանում կամ գործնականում համաձայն չենք դրա հետ: Երբ Նա այդկերպ է վարվում, պատճառն այն է, որ ինչ-որ լավ բան է խորհել մեզ համար: Նրա ճանապարհները բարձր են մեր ճանապարհներից, և Նրա կամքը միշտ լավագույնն է:

Երբ Աստված խնդրում է, որ ինչ-որ բան անենք հակառակ մեր կամքին, մենք կարող ենք հիշել Հիսուսի խոսքերը. «… Ոչ թե Իմ, այլ՝ Քո՛ կամքը լինի» (Ղուկաս 22.42): Հեշտ չէ աղոթել այս խոսքերով, բայց դրանք մեծապես օգտակար են մեր կյանքի համար: Երբ որևէ բան ենք ցանկանում, սովորաբար հեշտությամբ չենք հրաժարվում դրանից: Մեծ վստահություն և խոնարհություն է պահանջվում, որպեսզի հասնենք այն կետին, որ Հիսուսի նման պատրաստ լինենք ասելու՝ ոչ թե իմ, այլ՝ Քո՛ կամքը միշտ լինի։

Ասելիքս այն է, որ Աստված հրաշալի ծրագիր ունի մեր կյանքի համար, բայց այդ ծրագիրը պահանջում է, որ անվերապահորեն հետևենք Իրեն: Հնարավոր է՝ Նա խնդրի, որ թողնեք որոշ բաներ, որոնցից չեք ցանկանում բաժանվել: Հնարավոր է՝ Նա խնդրի, որ գնաք ձեզ համար դժվար թվացող վայրեր, անեք ձեզ համար դժվար թվացող բաներ կամ գործ ունենաք ձեզ համար դժվար թվացող մարդկանց հետ: Գուցե Նա խնդրի, որ լուռ մնաք որոշ իրավիճակներում և խոսեք այլ իրավիճակներում: Բայց ինչ էլ Աստված խնդրի ձեզնից, արե՛ք և մխիթարվե՛ք այն գիտությամբ, որ ձեր հնազանդությունն ավելի է ձեզ մոտեցնում Նրան:


Ընտրությո՛ւն կատարեք, որ Աստծո կամքը մշտապես գերադասեք ձեր կամքից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon