Հայրն ուզում է խոսել քեզ հետ

Հայրն ուզում է խոսել քեզ հետ

«Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ՝ որդեգրության Հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա՛, Հա՛յր» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.15):

Սուրբ Հոգին որդեգրության Հոգի է: Սա նշանակում է, որ Սուրբ Հոգու զորությամբ մենք դառնում ենք Աստծո ընտանիքի մաս: Մի ժամանակ մեղավորներ էինք և ծառայում էինք սատանային, բայց Աստված փրկեց մեզ, գնեց Իր Որդու արյունով և կոչում է Իր սիրելի որդիներ ու դուստրեր:

Որդեգրությունը հրաշալի է: Ով երեխա է ուզում, նպատակաուղղված ընտրում է մեկին և, ինչպես հարազատ երեխա, սիրում ու հոգ է տանում նրա համար: Որոշ դեպքերում սա կարող է ավելի լավ լինել, քան ընտանիքում ծնվելը, որովհետև երբ երեխաները ծնվում են ընտանիքում, միշտ չէ, որ ցանկալի են: Երբեմն նրանց ծնունդը հետևանք է այն ընտրությունների, որոնց համար ծնողները զղջում են: Բայց երբ երեխաները որդեգրվում են, նրանք ցանկալի են, առանձնահատուկ և նպատակով ընտրված:

Երբ հավատքով ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, վերստին ծնվում ենք և մտնում Աստծո ընտանիքի մեջ: Աստված դառնում է մեր Հայրը. մենք դառնում ենք Նրա ժառանգները և Քրիստոսի ժառանգակիցները (տե՛ս Հռոմեացիների 8.16,17): Նա մեզ հետ վարվում է որպես սիրող, կատարյալ Հայր: Բարի հայրը լռակյաց չէ իր զավակների հանդեպ: Նա շատ բաներ է անում նրանց համար, ինչպես Աստված՝ մեզ համար: Նա խոսում է նրանց հետ և ասում, թե որքան է սիրում նրանց: Նա սովորեցնում է, ուղղորդում, զգուշացնում, հաստատում և քաջալերում նրանց: Դու պատկանում ես Աստծուն. Նա որդեգրել է քեզ և հիմա քո Հայրն է: Նա ուզում է խոսել քեզ հետ: Եթե ցավոտ փորձառություն ես ունեցել, քանի որ ծնողներդ մերժել կամ լքել են քեզ, թո՛ւյլ տուր հիշեցնել, որ Աստված որդեգրում է քեզ և ընդունում հարազատ զավակի պես (տե՛ս Սաղմոս 27.10):


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված մտածում է, որ դու յուրահատուկ ես: Նա ընտրել է, որ լինես Իր զավակը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon