Հանգիստ և վստահ աղոթքում

Հանգիստ և վստահ աղոթքում

«Անդադար աղո՛թք արեք»: Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.17

Որքան մտերիմ է մեր փոխհարաբերությունն Աստծո հետ, այնքան ավելի վստահ ենք աղոթքում: Ճշմարտությունն այն է, որ Աստված ցանկանում է՝ աղոթքում այնքան վստահ և հանգիստ լինենք, որ այն դառնա ինչպես շնչառություն, ջանքեր չպահանջող գործողություն, որ կատարում ենք կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Շնչելիս մենք ջանք չենք թափում և պայքարում, և ո՛չ էլ աղոթքում ջանք կթափենք ու կպայքարենք, եթե հասկանանք աղոթքի պարզությունը:

Անդադար աղոթել, ինչի մասին Պողոսը խոսում է Ա Թեսաղոնիկեցիների 5.17-ում, չի նշանակում, որ քսանչորս ժամ անընդմեջ հատուկ մշակված աղոթք պետք է մատուցենք: Դա նշանակում է, որ օրվա ընթացքում մենք կարող ենք պահպանել աղոթքի վերաբերմունք: Յուրաքանչյուր իրավիճակի հանդիպելիս կամ ուշադրություն պահանջող ցանկացած բան հիշելիս մենք կարող ենք պարզապես այդ ամենն աղոթքով հանձնել Աստծուն: Ես հաճախ ասում եմ. «Օրն աղոթքով անցկացրե՛ք»:

Մի՛ մոռացեք. աղոթքի տևողությունը, հնչեղությունը կամ պերճախոսությունը չեն, որ այն զորավոր են դարձնում. աղոթքը զորավոր է դառնում իր պարզությամբ և հիմքում ընկած հավատքով:


Մենք կարող ենք աղոթել ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ և ցանկացած բանի համար: Մեր աղոթքները կարող են լինել խոսքերով կամ լուռ, երկար կամ կարճ, հրապարակային կամ անձնական. ամենակարևորն այն է, որ աղոթենք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon